Nokia-ն սմարթֆոնի միջոցով տարածական ձայների ձայնագրման տեխնոլոգիա է ներկայացրել [տեսանյութ]

Ֆիննական ընկերությունը ներկայացնում է տարածական ձայների ձայնագրման OZO Audio տեխնոլոգիան, որը նախատեսված է տեսախցիկներում ու սմարթֆոններում կիրառման համար: OZO Audio-ի առանձնահատկությունն այն է, որ տեխնոլոգիան հաշվի է առնում սարքի գտնվելու վայրը տարածության մեջ` ձայնի բոլոր աղբյուրների նկատմամբ:

Ամենագլխավորն այն է, որ OZO Audio-ն որևէ հատուկ սարքավորում չի պահանջում տարածական ձայնագրման համար: Ինչպես Nokia-ն է պնդում, այս տեխնոլոգիայով հագեցված ցանկացած սմարթֆոն կամ թվային տեսախցիկ կարող է տարածական կամ նույնիսկ 3D ձայնագրություն կատարել` կախված սարքի կոնֆիգուրացիայից: Նվազագույնս երկու խոսափողների առկայությունն է անհրաժեշտ, ինչը ժամանակակից սմարթֆոնի համար խնդիր չի հանդիսանում: Եթե սարքում երեք խոսափող է առկա, ապա ձայնը 360 աստիճան, իսկ չորսի դեպքում` 3D է ստացվում:

Close
Close