MWnews-ը Digitec 2019-ին. Կանգնակ սայլակից մինչև 3D մոդելավորմամբ Ձեր արձանիկը

-ը առանձնացրել է ցուցահանդեսի որոշ մասնակիցների

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան-էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 6-9-ը տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ «Դիջիթեքը»:

Ցուցահանդեսին մասնակցում էին մոտ 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ:

Այս տարի «Դիջիթեք Էքսպո-2019» ցուցահանդեսը տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019) զուգահեռ: WCIT-ի մասնակիցները հնարավորություն ունեցան Մերգելյան ինստիտուտի տարածքում տեսնել հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքը:

Այսպիսով MWnews-ը առանձնացրել է ցուցահանդեսի որոշ մասնակիցների:

Հավելված՝ տասնյակ քարտերի փոխարեն

In One ընկերությունը ցուցահանդեսին ներկայացել էր նույնանուն հավելվածով, որը հնարավորություն է տալիս դրամապանակում տասնյակ քարտեր պահելու փոխարեն ներբեռնել անվճար հավելվածն ու քարտերը պահել/տեղափոխել հավելվածի մեջ: Ընկերության ներկայացուցիչ Արփինե Ղարիբխանյանը MWnews-ի հետ զրույցում նշեց, որ հատուկ ցուցահանդեսի համար իրենց այցելուներին անակնկալ էին պատրաստել՝ անվճար կուպոններ, տարբեր ծառայություններից օգտվելու համար:

Հայաստանի ամերիկյան համալսարանն ու նորարարական սարքերը

Հայաստանի ամերիկյան համալսարանը «Դիջիթեք»-ին ներկայանում էր ոչ միայն զուտ որպես կրթօջախ, այլև այստեղ ցուցադրում էին համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (Entrepreneurship and Product Innovation Center — EPIC) նախատիպային լաբորատորիայի որոշ սարքեր:

Վերոնշյալ լաբորատորիայի ինժեներ Արման Ասատրյանի խոսքով՝ լաբորատորիան հագեցած է բազմաբնույթ սարքերով, որոնից ոչ բոլորն են բերել ցուցադրության, այդուամենայնիվ, ցուցահանդեսի այցելուներին ներկայացնում էին ունիկալ ու ճշգրիտ գործիք՝ լազերային 3D սքաները, որն ըստ ինժեների միակն է Հայաստանում:

« Ցանկացած ֆիզիկական մարմին կարող ենք թվայնացնել և դրա ճշգրիտ պատկերը ստանալ: Ուզում ենք տեղեկացնել մարդկանց, որ հարկ եղած դեպքում կարող են դիմել մեզ և օգտվել այս ծառայությունից»,- ասաց ինժեները:

Բացի այդ, Հայաստանի ամերիկյան համալսարանում ցուցադրում էին նաև ուսանողների հետազոտական մի փոքրիկ պրոյեկտ. ռոբոտ մանիպուլյատորը կամ ռոբոտի թևը, որը կարող է որոշակի գործողություններ կատարել: Այն օրեր առաջ ուսանողներն են պատրաստել, նպատակ ունեն հետագայում այն այլ սարքավորումների հետ համակցել:

Որակյալ վարպետներն՝ օնլայն

Varpet. այս հավելվածը ներբեռնելով կարող եք օգտվել մոտ 300 ծառայությունից. մեծ շինարարական աշխատանքներից սկսած մինչև փոքր վերանորոգման աշխատանքներ. կենցաղային տեխնիկայի, էլեկտրականություն, սանտեխնիկայի հետ կապված աշխատանքներ, ջեռուցման համակարգի, այգեպանի, վարսահարդարի կամ մատնահարդարի ծառայություն և այլն: Հավելվածի միջոցով կարելի է ընտրել ձեր նախընտրած ծառայությունը, ծառայության ծավալը, նախապես իմանալ արժեքները և ֆիքսել օրն ու ժամը:

Ցուցահանդեսին հավելվածի մանրամասները ներկայացնող Իննա Մարտիրոսյանը MWnews-ին ասաց, որ գործում է վարպետների վարկանշավորման/ գնահատման համակարգ, որպեսզի վարպետները պահպանեն իրենց սպասարկման որակը:

« Նախքան հավելվածի ցանկում ընգրկվելը վարպետները մասնագիտական հարցազրույց են անցնում, այսինքն՝ պատահական մարդ օնլայն տարբերակով չի կարող ընդգրկվել մեր հարթակում: Յուրքանչյուր վարպետ, ընդգրկվում է անձնագրով, պամանագրով և պահպանում է պայմանագրի կետերը, որպեսզի կարողանա պատվերներ ընդունել»,- ասաց Ն. Մարտիրոսյանը՝ նշելով, որ մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ հասցրել են ծառայություններ սպասարկել, պատվերներ ներգրավվելու հարցում էլ բավականին մեծ առաջընթաց են գրանցում:

Ի դեպ, թիմը չի սահմանափակվելու միայն Երևանի վարպետներով, նպատակ ունեն իրենց գործունեության շրջանակը ընդլայնել Հայաստանի ամբողջ տարածքով:

Տեղեկացնենք նաև, որ հավելվածը նաև արտահանում են. Գաղափարն արդեն կիրառություն է գտել երկու երկրում, իհարկե ոչ թե վարպետ, այլ տեղին բնորոշ անվանումով:

Ձեր արձանիկը՝ 3D մոդելավորմամբ

Osensus Armenia ընկերությունը ցուցահանդեսին ներկայացնում էր 3D ակնթարթային սքանավորման համակարգը: Բացի սքաներների վաճառքից և վարձակալությունից, ընկերությունն առաջարկում էր այցելուներին իրենց մոդելների արձանիկներն ունենալ: Սակայն արձանիկն ուենալու համար նախևառաջ անհրաժեշտ է մտել հատուկ սքաների մեջ:

« Մարդուն սքաների մեջ հարյուրից ավելի տեսախցիկներ են ֆիքսում՝ բոլոր կողմերից միաժամանակ, այնուհետև հատուկ ծրագրով այդ նկարները համադրվում են, պատկերը ստացվում է և անմիջապես գունային մշակման է ենթարկվում»,- ասաց ընկերության ներկայացուցիչ Աստղիկ Ալիխանյանը՝ նշելով, որ առայժմ արձանիկները դրսում են պատրաստվում, սակայն շուտով արձանիկ ստանալու սարքը կունենան, ինչի արդյունքում դրա գինը կնվազի, պատրաստման ժամկետները նույնպես:

Այժմ արձանիկներըհ պատրաստվում են գիպսից, պլաստմասին և այլումինց, տպագրվում են Գերմանիայում:

Ի դեպ,հետագայում ընկերությունը նպատակ ունի, այս հնարավորույթունը կիրառել նաև բժշկության մեջ, սկանավորել ձեռք, ոտք և այլ մարմնի մասեր:

Կանգնակ սալյակը կօգնի հաշմանդամներին կանգնել

Սալյակ, որը նախատեսված է հաշմանդամ մարդկանց համար՝ օգնելու նրանց առանց որևէ մեկի օգնության ոտքի կանգնել: Ցուցահանդեսին ներկայացված այս սարքը՝ կանգնակ սալյակը, ANEL –ի (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) և «Քայլ Մեդ» ընկերության համագործակցության արդյունքն է:

«Քայլ Մեդ» ընկերության ղեկավար Դավիթ Արսենյանը MWnews-ի հետ զրույցում նշեց, որ սարքն առաջին անգամ են ցուցադրում: « Հաշմանդամների մոտ հիմնականում բազմաթիվ խնդիրներ, որ հետագայում առաջանում են հենց նրանց չշարժվելու հետ է կապված. նստակյաց վիճակից երբեմն հետագայում որոշ մարդիկ անգամ չեն կարողանում մեջքի վրա պառկել, իսկ անընդհատ մեկի օգնությանը դիմելը ոչ միշտ է հարմար լինում»,- ասաց Դավիթ Արսենյանը, ով բժիշկ է Կենտրոնական հոսպիտալում և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Բժշկի խոսքով՝ ծրագրավորողների, ինժեներների հետ մտածել են համատեղ ջանքերով օգնել և հաշմանդամների համար ինքնություն կանգնելու հնարավորություն ստեղծել, ինչը կկանխարգելի մի շարք հիվանդություններ և կլուծի որոշ սոցիալական հարցեր:

« Այս սարքի օգնությամբ հաշմանդամություն ունեցող մարդը կկարողանա օրինակ՝ խոհանոցում մենակ կանգնել, նստել: Այն դանդաղեցված է և հարմարեցված, որպեսզի որևէ հետագայում որևէ բարդություն չառաջացնի սարքը կիրառողի մոտ»,- ասաց Դ. Արսենյանը:

Ի դեպ, դրսում նմանատիպ սարքրեը բավականին թանկ արժեն, իսկ Հայաստանում այն ստեղծել են կամավորներ և չեն նախատեսում սարքը վաճառել կամ որևէ շահույթ ստանալ: Մտածում են սոցապ նախարարության հետ պայմանավորմածություն ձեռք բերել և սարքը հասանելի դարձնել բոլորին:

ԴիջիԹեքը իրականացվում է 2005 թվականից:

Լուսինե Մովսիսյան

Close
Close