MWC 2016՝ Բարի գալուստ վիրտուալ իրականություն [ֆոտոպատմություն. Բարսելոնա-Իսպանիա

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Բարսելոնայում տեղի է ունենում բջջային աշխարհի ամենամեծ ցուցահանդեսը՝ Mobile World Congress-ը (MWC 2016): Այն իսկական տոն է բջջային ոլորտով հետաքրքրվողների, ուսանողների, մասնագետների և այլոց համար: Նախ նշենք, որ այս տարի ցուցահանդեսում ամենաշատը շետադրվել էին բջջային կապի ուլտրաարագ 5G ստանդարտը, վիրտուալ իրականությունը և ինտերնետային համակարգերը:
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս սմարթֆոն և պլանշետ արտադրող մի շարք ընկերություններ իրենց շնորհանդեսները սկսեցին ցուցահանդեսի պաշտոնական բացումից մեկ կամ 2 օր շուտ:Այն արվում է իրենց գաջեթների մասին հանրությանը մաքսիմալ տեղեկություն հասցնելու նպատակով: Առաջինը չինական TCL ընկերությունն էր, որը թողարկում է իր սարքավորումները Alcatel բրենդի տակ: Այսպես՝ Alcatel-ը ցուցահանդեսի բացումից 2 օր շուտ ցուցադրեց իր Alcatel Idol 4 և Idol 4S սմարթֆոնները և Windows 10-ով աշխատող Alcatel Plus 10 պլանշետը: Իսկ մեկ օր շուտ գործի անցան «ծանր հրետանիները»՝ ZTE-ն իր ZTE Spro Plus սարքով, LG-ն իր LG G5 մոդուլային սմարթֆոնով և LG Friends կից սարքավորումներով, իսկ Huawei-ը իր MateBook բիզնես պլանշետով…
Այսպիսով, MWnews.am-ը հավաքել է բջջային աշխարհի ամենակարևոր միջոցառման ամենուշագրավ պահերը և պատրաստվում է դրանցով կիսվել Ձեր հետ:
Ամեն ինչ սկսվեց օդանավակայանից: Բարեհամբյուր վիրտուալ աղջիկը բոլորին հրավիրում էր Fira Gran Via, որտեղ պետք է անցկացվեր MWC 2016-ը:
Դե ինչ մասնակցություն, առանց գրանցման (նշենք, որ մուտքի մինիմալ արժեքը սկսվում էր 750 եվրոյից), որից հետո ուղեվորվում ենք Fira:
Միջոցառումն անցնում էր ուժեղացված անվտանգության պայմաններում:
Ամենուր կային ցուցանակներ, որոնց օգնությամբ “զբոսաշրջությունը” ավելի հեշտանում էր:
MWC 2016. LG G5
Հարավկորեական LG ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել էր LG G5 դրոշակակիր սարքավորումը:
Սարքը ստացել է մոդուլային մետաղական կաղապար, Quad HD (2560×1440, 554 ppi) թողունակությամբ 5.3-դյույմանոց IPS ցուցասարք, Qualcomm Snapdragon 820 պրոցեսոր, 4 Գբ օպերատիվ և 32 Գբ LPDDR4 ֆլեշ-հիշողություններ, մինչև 2 Տբ MicroSD բնիկ, երկու ետնամսային տեսախցիկներ, մատնահետքի սքաներ, USB type-C բնիկ և 2800 մԱ/ժ տարողությամբ շարժական մարտկոց:
LG G5 սմարթֆոնի կաղապարի ներքեվի հատվածը շարժական է, ինչը թույլ է տալիս տարատեսակ մոդուլների շնորհիվ ընդլայնել սարքի ֆունկցիոնալությունը: Այսպես՝ LG CAM Plus մոդուլը նախատեսված է պարզեցնել սմարթֆոնի՝ որպես տեսախցիկ օգտագործումը: LG Hi-Fi Plus մոդուլը սմարթֆոնը դարձնում է նվագարկիչ:
Այս մոդուլի հետ ընդգրկված են նաև H3 B&O Play ականջակալներ:Ի լրումն այս ամենի՝ սմարթֆոնի հետ թողարկվել են նաև LG G5 Friends անվանումով արտաքին սարքեր:
Սմարթֆոնում ներկայացված նորամուծություններից մեկը մշտապես միացված ցուցասարքն է Always-on անվանումով: Ինչպես նշել է LG ընկերությունը, այս ռեժիմում ցուցասարքը մեկ ժամում սպառում է ընդհանուր մարտկոցի 0.8%-ը :
Նորույթում հասանելի են անլար կապի մոդուլներ Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, NFC և Bluetooth 4.2, ինչպես նաեւ լարային կապի պորտ USB Type-C-ն: Սմարթֆոնի ֆիզիկական չափսերն են 149,4 × 73,9 × 7,7 մմ և 159 գրամ քաշ: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվել է Android 6.0 Marshmallow-ը: Համաձայն վերջին ասեկոսեների` Հարավային Կորեայում նոր LG G5 սմարթֆոնը 675 դոլար կարժենա:
MWC 2016. MICROSOFT LUMIA 650
Microsoft-ի էկո-տաղավարը լեցուն էր Lumia դասի մի շարք սարքավորումներով (Lumia 550, 650, 950, 950 XL…):
Lumia 650-ը, թերևս, բիզնես-սեգմենտի նորույթներից էր:
Սարքավորումը հասանելի է ինչպես մեկ, այնպես էլ երկու SIM-քարտի բնիկներով, ստացել է քառամիջուկ Snapdragon 212 չիփսետ, HD թողունակությամբ 5-դյույմանոց AMOLED-ցուցասարք, 1 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություններ, microSD բնիկ, LED լուսարձակով օժտված 8 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ (f/2.2 բացվածք, 1/4-դյույմանոց սենսոր և 28 մմ ֆոկուսային հեռավորություն), 5 Մպ առջևի տեսախցիկ և 2000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց:
Առկա են հետևյալ անլար մոդուլները` Bluetooth 4.1, NFC и Wi-Fi 802.11b/g/n, ինչպես նաև GPS/A-GPS, ГЛОНАСС և չինական Beidou: Ալյումինե կաղապարի (սպիտակ կամ սև) չափսերն են 142 x 70,9 x 6,9 մմ, քաշը` 122 գրամ: Սմարթֆոնը աշխատում է Windows 10 Mobile օպերացիոն համակարգով: Սարքի արժեքը կազմում է մոտ 200 դոլար:
MWC 2016. SONY XPERIA X
Sony-ն միջոցառմանը X դասի նոր շարք էր ներկայացրել` Xperia X, Xperia XA և Xperia X Performance սարքավորումները, որոնք օժտված են հիբրիդային ավտոֆոկուսով: Ի դեպ Sony Xperia X-ը և Xperia X Performance-ը կարող են պարծենալ 23 Մպ և 13 Մպ տեսախցիկներով և մատնահետքի սքաներով, որը ներկառուցված է սնուցման ստեղնում: Xperia XA-ն ստացել է 13 Մպ հիմնական և 8 Մպ դիմային տեսախցիկներ:
Նշենք, որ Xperia X Performance-ը, որը նաև շարքի առաջատարն է, դեռևս գտնվում է մշակման փուլում:
Ինչ վերաբերում է Xperia X սմարթֆոնին, ապա այն ստացել է 1.8 ԳՀց-ոց Qualcomm Snapdragon 650 պրոցեսոր, FullHD թողունակությամբ 5 դյույմանոց ցուցասարք, 3 Գբ օպերատիվ և 32/64 Գբ ներկառուցված հիշողություններ, Wi-Fi (802.11a/b/g/n/ac), 2620 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, ինչպես նաև Bluetooth 4.2, A-GPS, ГЛОНАСС, NFC մոդուլներ: Սարքերն աշխատում են Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգով:
Ի տարբերություն Xperia X-ի, Xperia XA-ն ունի HD թողունակությամբ 5 դյույմանոց ցուցասարք, 2 ԳՀց-ոց MediaTek Helio P10 MT6755 պրոցեսոր, 2/16 Գբ հիշողություններ և 2300 մԱ/ժ տարողությամբ մարտկոց:
MWC 2016. LENOVO VIBE K5 PLUS
Lenovo ընկերությունը ներկայացրել էր 129 և 149 դոլար արժողությամբ Vibe K5 և Vibe K5 Plus ոչ թանկարժեք սարքավորումները: Երկու սարքերն էլ ստացել են 5 դյույմանոց ցուցասարք, սակայն Vibe K5-ը ունի 720p, իսկ Vibe K5 Plus-ը 1080p թողունակություն: Սարքերն ունեն SIM-քարտի երկու բնիկ, 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, microSD բնիկ, 13 Մպ հիմնական և 5 Մպ առջևի տեսախցիկներ, 2750 մԱ/ժ տարողությամբ մարտկոց և Dolby Atmos տեխնոլոգիայի սատարմամբ երկու բարձրախոս:
Սմարթֆոնների հաստությունը 8.2 միլիմետր է, քաշը` 142 գրամ: Երկուսն էլ աշխատում են Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով:
Ընկերությունը նաև ցուցադրել էր Motorola DROID Turbo 2 սմարթֆոնը, որն ինչպես գիտեք ստացել է ShatterShield տեխնոլոգիայով պատրաստված անխոցելի ցուցասարք: Հիշեցնենք, որ սարքի պաշտպանիչ էկրանը բաղկացած է հինգ շերտից` ալյումինե ներդիրից, ճկուն AMOLED-ցուցասարքից, երկակի սենսորային շերտից և երկու արտաքին պաշտպանված ապակիներից:
Տաղավարում տեղ էին գտել նաև 46 մմ և 42 մմ Moto 360 նոր ժամացույցները: Սարքերը ստացել են Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր, Android Wear օպերացիոն համակարգ և LCD ցուցասարք, իսկ արժեքը կազմում է 300-450 դոլար:
MWC 2016. NOKIA OZO VR CAMERA
Nokia-ն ցուցադրել էր ութ տեսախցիկներով և խոսափողով օժտված վիրտուալ իրականության Ozo տեսախցիկ-գնդակը, որն ունակ է 360-աստիճան դիտման անկյունով տեսանյութ նկարահանել: Ընկերությունում նշում են, որ Ozo-ի օգնությամբ հնարավոր կլինի ինչպես 3D ֆիլմեր նկարահանել, այնպես էլ նոր սերնդի խաղեր ստեղծել:
Նրանք, ովքեր կցանկանան 3D տեսանյութ նկարահանել կամ նոր սերնդի խաղ ստեղծել, Ozo տեսախցիկ-գնդակը ձեռք բերելու համար պետք է 60.000 դոլար վճարեն:
MWC 2016. ALCATEL IDOL 4/4S
Alcatel-ը ցուցադրել էր Idol 4/4S դրոշակակիր սարքավորումներն ու Windows 10-ով աշխատող Alcatel Plus 10 պլանշետը:
Սարքերն օժտված են մետաղական կաղապարով և ծածկված են ապակու հաստ շերտով:
Idol 4-ը ստացել է 5.2 դյույմանոց FullHD ցուցասարք, Qualcomm Snapdragon 617 պրոցեսոր, 3 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, 2 610 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, 13 Մպ հիմնական և 8 Մպ առջևի տեսախցիկներ:
Alcatel Idol 4S-ը հանդիսանում է Idol 4-ի կատարելագործված տարբերակը: Այն ստացել է 2560х1440 պիքսել թողունակությամբ 5.5 դյույմանոց AMOLED-ցուցասարք, Qualcomm Snapdragon 652 չիփսետ, 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողություն, 3 000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, 16 Մպ հիմնական և 8 Մպ առջևի տեսախցիկներ:
Երկուսն էլ աշխատում են Android 6.0 Marshmallow ՕՀ-ով, օժտված են հզոր բարձրախոսներով և սատարում են արագ լիցքավորում: Alcatel Idol 4-ը գնահատել են 280, իսկ Idol 4S-ը` 400-500 դոլար:
Ինչ վերաբերում է Windows պլանշետին, ապա այն ստացել է 1280 x 800 պիքսել թողունակությամբ 10.1 դյույմանոց IPS-ցուցասարք, Cherry Trail սերնդի 1.92 ԳՀց-ոց քառամիջուկ Intel Atom x5 Z8350 պրոցեսոր, 2/32 Գբ հիշողություններ, microSD (մինչև 64 Գբ), 5/2 Մպ տեսախցիկներ, ստերեո-բարձրախոսներ, 5380 մԱ/ժ հիմնական և շարժական ստեղնաշարում ներկառուցված 2580 մԱ/ժ տարողությամբ մարտկոցներ: Alcatel Plus 10 սատարում է LTE և հագեցած է Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.0 մոդուլներով:
Ընկերությունը նաև 17,3 դյույմանոց հսկայական պլանշետ էր ներկայացրել: Xess-ը ստացել է ութմիջուկ Mediatek MT8783 (ARM Cortex-A53; 1,5 ԳՀց) պրոցեսոր, Mali-T720MP3 գրաֆիկական արագացուցիչ, 2/32 Գբ հիշողություններ, micro SD բնիկ, 5 Մպ տեսախցիկ, Wi-Fi և Bluetooth մոդուլներ, ստերեո-բարձրախոսներ, բազմաթիվ սենսորային ցուցիչներ, Android-ի հիմքի վրա աշխատող Phoenix OS նոր հարթակ և 10.000 մԱ/ժ տարողությմաբ մարտկոց: Եվրոպական շուկայում սարքը 600-700 եվրո կարժենա:
MWC 2016. ACER
Acer-ը սմարթֆոնների նոր շարք էր ներկայացրել: Liquid Zest և Liquid Zest 4G սմարթֆոնները ստացել են քառամիջուկ պրոցեսոր, HD թողունակությամբ 5 դյույմանոց IPS-ցուցասարք, F2.0 բացվածքով 8 Մպ հիմնական և առջևի 5 մեգապիքսելանոց լայնանկյուն տեսախցիկներ, ինչպես նաև Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգ: Սարքերը սատարում են DTS Sound Studio (Zest) և DTS HD Premium Sound (Zest 4G), և կարժենան համապատասխանաբար 109 և 149 եվրո:
MWC 2016. HUAWEI MATE BOOK
Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող Huawei MateBook-ը օժտված է 2160 х 1440 պիքսել թողունակությամբ 12 դյույմանոց IPS-ցուցասարքով և 6-րդ սերնդի Intel Core M (M3, M5 կամ M7) պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 4 կամ 8 Գբ, իսկ կոշտ կուտակիչի ծավալը՝ 128, 256 կամ 512 Գբ: Մարտկոցի տարողությունը կազմում է 4430 մԱ/ժ:
Huawei MateBook-ը նաև ստացել է USB Type-C միակցիչ, հարմարավետ MatePen սթիլուս, ստերեոբարձրախոսներ և մատնահետքի սքաներ: Սարքը մոտ ժամանակներս կհայտնվի վաճառքում և կարժենա 699 մինչև 1599 եվրո:
MWC 2016. ZTE SPRO PLUS
ZTE-ն ներկայացրել էր ZTE SPro Plus հիբրիդային պլանշետը, որն ուներ ոչ ավել, ոչ պակաս 2.5 սմ հաստություն և կշռում էր մոտ 1 կգ: Պլանշետի էկրանի անյունագիծը կազմում է 8.4 դյույմ, իսկ հիմքում ընկած է 3 Գբ օպերատիվ հիշողությամբ Snapdragon 801 պրոցեսորը: Ներկառուցված հիշողությունը 128 Գբ է: Մարտկոցի տարողությունը կազմում է 12100 մԱ/ժ:
SPro Plus-ում կիրառվում է լազերային պրոյեկտոր, որի լուսային հոսքը հասնում է 500 լյումենի, իսկ կյանքի տևողությունը կազմում է 20.000 ժամ: Պրոյեկտորը 2.4 մետր հեռավորության վրա 80 դյույմ (1366 х 768 պիքսել) անկյունագծով պատկեր է ցուցադրում: Ձայնի վերարտադրման համար պատասխանատու են JBL բարձրախոսները: Սարքն աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով: Գնի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ընկերությունը նաև ներկայացրել էր Axon Elite, Mini և Max սմարթֆոնները: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեցինք Axon Elite-ն, որն օժտված էր երկու հիմնական տեսախցիկներով` 13 Մպ և 2 Մպ: Այն հնարավորություն է տալիս նկարահանման ժամանակ փոխել ֆոկուսային հեռավորությունը: Որպիսզի ցանկացողները կարողանային փորձարկել տեսախցիկը ZTE-ն տաղավարում փոքրիկ քաղաք էր հավաքել:
MWC 2016. HTC DESIRE
HTC ընկերությունը ներկայացրել էր Desire 825, Desire 630 և Desire 530 սարքավորումները, որոնք արտաքնապես միմյանցից տարբերվում են ետնամասային գունազարդ վահանակներով:
HTC Desire 825-ում տեղադրված է 1.4 ԳՀց-ոց քառամիջուկ Snapdragon 400 չիփսետ, 2 Գբ ՕՀՍ, HD թողունակությամբ 5,5-դյույմանոց ցուցասարք, 13/5 Մպ տեսախցիկներ, 16 Գբ ներկառուցված հիշողություն, microSD բնիկ, 2700 մԱ/ժ տարողությամբ մարտկոց և Android 6.0 Marshmallow ՕՀ: Ի տարբերություն 825-ի, Desire 630-ը ունի 2200 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, իսկ HTC Desire 530-ը ստացել է Snapdragon 210 հարթակ 1,5 օպերատիվ հիշողություն և 8 Մպ տեսախցիկ:
Նշենք նաև, որ Desire 825-ը, Desire 630-ը սատարում են Hi-Res Audio ձևաչափը, որն ապահովում է որակյալ հնչողություն: Սարքերը վաճառքում կհայտնվեն մարտ ամսին:
MWC 2016. GIONEE S8
Gionee S8-ը ընկերության նոր դրոշակակիր սարքավորումն է, որը ստացել է բավականին բարակ մետաղական կաղապար, բարակ շրջանակով ցուցասարք, մատնահետքի սքաներ և USB Type-C միակցիչ:
Gionee S8-ը նաև ստացել է 3 D Touch սատարմամբ5.5 դյույմանոց Full HD AMOLED-ցուցասարք, MediaTek Helio P10 (MT6755) չիփսետ, 4 Գբ օպերատիվ և 64 Գբ ներկառուցված հիշողություն, երոկւ SIM-քարտի սատարում, 16 (f1.8, ֆազային և լազերային ֆոկուսացում) և 8 մեգապիքսելանոց տեսախցիկներ, 3000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց և Amigo OS սեփական թաղանթով համալրված Android 6.0 օպերացիոն համակարգ: Սարքը կարժենա մոտ 450 եվրո:
MWC 2016. ZOPO
Ինչպես և ակնկալվում էր, Zopo ընկերությունը ներկայացրել էր Zopo Speed 8 սմարթֆոնը, որի հմինական առանձնահատկությունը 10 միջուկ MediaTek Helio X20 չիփսետն էր: Դրոշակակիր սարքավորումը աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Speed 8-ը ստացել է 5.5 դյույմանոց FullHD ցուցասարք, 21 Մպ հիմնական և 8 Մպ առջևի տեսախցիկներ, 4/32 Գբ հիշողություն, մատնահետքի սքաներ, USB Type-C միակցիչ և 3600 մԱ/ժ տարողությամբ մարտկոց: Գնի մասին տեղեկություններ առայժմ չկան:
MWC 2016. NOMU
Չինական NOMU-ն անջրանցիկ սարքավորումների շարք էր ներկայացրել, որտեղ կային ինչպես սովորական, այնպես էլ խելացի հեռախոսներ:
Դե ինչ, գնանք “լիցքավորվելու”, իսկ դուք շարունակեք հետևել մեր ֆոտոպատմությանը…))
MWC 2016…
MWC 2016. ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸ և ոչ միայն )))
Ահա և վերջ…