Mobile World-ը Mobile App Expo 2014-ին

Մայիսի 30-ին, Երևանի Սիրահարների Այգում մեկնարկեց Մոբայլ Հավելվածների Ցուցահանդես 2014 (Mobile App Expo-2014)-ը: Միջոցառումը նախադեպը դեռ չէր ունեցել, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին (EIF), «էմ լաբ էկա» (mLab ECA) ընկերությանը եւ Microsoft հայաստանյան նորարարական կենտրոնին ոլորտի զարգացմանը նպաստելու համար:
Սկսենք վայրից՝Սիրահարների Այգուց, որը բավական թեթևացնում էր ոլորտի նման ցուցահանդեսների մասին հանրության պատկերացումները(Մերգելյան Ինստիտուտ, շինության ներսում, ստանդարտ տաղավարներ և այլն):
Կարող ենք միանշանակ ասել, որ միջոցառումը ստացվել էր, նույնիսկ ոլորտին առնչվող միջոցառումներից ամենակրեատիվն էր: Էֆեկտիվության առումով հետագան ցույց կտա, սակայն, մեր կարծիքով, որպես սկիզբ բավական հաջողված էր:
Մուտքի մոտ ցուցահանդեսի քարտեզն էր:Հաջոդիվ սկսվում էին տաղավարները, որոնց մասին կպատմենք մանրամասնորեն:
Աջ կողմից առաջին տաղավարը PIcsArt-ինն էր, որը տրադիցիոն դարձած նկարչական տաղանդը բացահայտելու բացառիկ հնարավորություն էր տալիս, ինչպես նաև ցանկության դեպքում բոդի արտ անում: Կարող էիք նաև նկարվել սուպերմենի, սուպերվումենի շաբլոններով: PicsArt-ի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
X-Tech-ը ներկայացրել էր խաղեր, որոնք հնարավոր էր խաղալ հավելյալ իրականության Oculus սաղավարտով: Այն կարող էին փորձել բոլոր ցանկացողները: Մենք նույնպես փորձեցինք և, անկեղծ ասած, մի 5 րոպե խելքներս գլուխներս չէր գալիս :Ճ:
Հաշվի առնելով փաբերի զարգացման տենդենցը, հետաքրքիր էր նաև Playeroid հավելվածը:
Playeroid-ը բջջային հավելված է, որը փաբերում, սրճարաններում, քլաբներում, բարերում և նմանատիպ ժամանցային վայրերում սիրված կամ նախընտրած երգերըպատվիրելու հնարավորություն է տալիս:
Հավելվածը կարող եք ներբեռնել, ինչպես iOS, այնպես էլ Android-սարքվորումների համար:
Ներկայումս ծրագիրը աշխատում է մոտ 10 փաբում: Playeroid հավելվածի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղից:
ggTaxi-ն առաջարկում է տաքսի ծառայությունից օգտվելու նոր, ժամանակակից մեթոդ:
Օնլայն տաքսի պատվիրելը նորություն չի աշխարհում, սակայն Հայաստանում այն նոր նոր է զարգանում: ggTaxi-ի ծառայությունների սակագները չեն տարբերվում սովորական տաքսի ծառայությունների սակագներից(1-ից 4 կիլոմետրը 600 դրամ, 4 կմ-ից հետո 1կմ-ը 100 դրամ):
Թայլանդում ակտիվ հանգստի սիրահարներին, Սիրահարների Այգում, ներկայացված էր Map of Pleasures բջջային հավելվածը, որի միջոցով ճանապարհորդները կարող են տեղեկանալ ժամանցի կենտրոններից, կիսվեն, գնահատեն և առաջարկեն մյուսներին:
Map of Pleasures-ի տաղավարին կից ներկայացված էր նաև m-HIV հավելվածը, որը պարբերաբար տեղեկացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգի մասին և հաղորդում է ստատիստիկ տվյալներ Թայլանդում առկա սեռավարակների մասին: Այն զգուշացնող ծանուցումներ է ուղարկում, որոնք անջատելն անհնար է:Միայն հնարավոր է սակավացնել ծանուցումների քանակը մինչև օրեկան մեկ անգամ:
Sourcio
Sourcio-ն առաջարկում է աչքերը հանգստացնող մարզումների, ինչպես նաև տեսողություն ստուգող Eye Care Plus հավելված: Sourcio-ն նախազգուշացնում է, որ այս հավելվածը չի կարող փոխարինել պրոֆեսիոնալ բժշկական ստուգումներին և խորհրդատվությանը:
Շատ հետաքրքիր էր ԱրմԹաբի «դասասենյակը», որտեղ երեխաները սովորեւմ էին թաբերով:
ԱրմԹաբ-ի տաղավարում, որը հանդիսանում էր Mobile App Expo 2014-ի հովանավորը, ներկայացված էին նաև ԱրմՖոն-ի և ԱրմԹաբ-ի նախատիպերը:
ԱրմԹաբ-ի մասին մանրամասն՝ այստեղ:
Սամսունգ ընկերությունը, որը նույնպես հովանավորն էր այս միջոցառման, Game Zone-ով էր ներկայացել, որտեղ խաղարկում էր Samsung Galaxy S5 սմարթֆոն:
Սփյուռ ընկերությունը ներկայացրել էր իր բջջային հավելվածները:
Հաշվի առնելով Հայաստանի այսօրվա տնտնեսական ծանր վիճակը, որը ուղղակիորեն ազդում է գյուղացու վրա, շատ ողջունելի էր eAgro էլեկտրոնային շուկան:
eAgro-ն առաջարկում է գյուղմթերքի առք և վաճառք Հայաստանում, գյուղտեխնիկայի վաճառք և ծառայություններ, անվճար գյուղատնտեսական խորհրդատվություն, միջին գներ և վիճակագրություն: eAgro-ի ծառայություններից կարող եք օգտվել ինչպես համակարգչով, այնպես էլ բջջային հեռախոսով:
Օրանժ Արմենիա-ն ներկայացել էր հաշիվը հեշտ կառավարելու և ժամանցային ծառայություններից օգտվելու համար նախատեսված «My Orange» բջջային հավելվածով, որը ներկայացվել էր անցած տարվա նոյեմբեր ամսին:
Locator ընկերությունը ներկայացրել էր բավական հետաքրքիր նախագիծ, որը կոչվում էր «Հայկական գանձեր»(Armenian Treasures):
Այն իրենից բջջային հավելված էր ներկայացնում, որի միջոցով հնարավոր է վիրտուալ շրջայց կատարել հայկական եկեղեցիներով, և, նույնիսկ մոմ վառել:
Մնացած տաղավարների մասին ֆոտոշարքով: