Meizu Super mCharge-ը կլիցքավորի սմարթֆոնն ընդամենը 20 րոպեում

Տվյալ տեխնոլոգիան ոչ միայն ամենաարագն, այլ նաև ամենաանվտանգն է աշխարհում
MWC 2017 ցուցահանդեսին չինական Meizu ապրանքանիշը արագ լիցքավորման երրորդ սերունդն է ներկայացրել` Super mCharge անվամբ: Նոր չափանիշն ոչ միայն շատ արագ լիցքավորում է բջջային սարքը, այլ ընդհանրապես տեխնոլոգիան լրիվ նոր մակարդակի վրա է բարձրացնում: Արտադրողը հաղորդում է, որ 3000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը զրոյից մինչև 100% լիցքավորում է ստանում ընդամենը 20 րոպեում: Միևնույն ժամանակ, մարտկոցը պաշտպանված է գերտաքացումից. այն առավելագույնս 39 աստիճան է տաքանում:
Թե կոնկրետ երբ կթողարկվեն Super mCharge սատարմամբ առաջին սմարթֆոնները, չի հաղորդվում: Ամենայն հավանականությամբ, արագ լիցքավորման նոր տեխնոլոգիան կկիրառվի դրոշակակիր Meizu Pro 7 սմարթֆոնում:
Xiaomi Mi 5C-ն ընկերության առաջին սմարթֆոնն է` սեփական Surge S1 չիպսեթով. 3 Գբ/ 64 Գբ-անոց տարբերակն արժե $220