iDram հավելված՝ Հայաստանում առաջին բջջային դրամապանակը /տեսանյութ/

Այսօր աշխարհում բջջային հեռախոսի օգությամբ գործարքներ կատարելը համարվում է ամենից հարմարավետ, արագ ու ճկուն տարբերակներից մեկը: 2012-ից Հայաստանը ևս անմասն չմնաց այս նորագույն տեխնոլոգիայից: Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ներկայացրել է «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգը:

«Իդրամ» բջջային դրամապանակը հնարավորություն է տալիս օգտագործողին կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ և այլ գործարքներ բջջային հեռախոսի միջոցով: Հավելվածը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար: Այն անվճար է և կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից:

Ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ է գրանցվել «Իդրամ» համակարգ: Գրանցման փուլերի, օգտագործման և հնարավորությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը:

«Իդրամ» բջջային դրամապանակը ներառում է իր մեջ «Իդրամ»-ի վեբ-տարբերակի գրեթե բոլոր հնարավորությունները: Մուտք գործելով հավելված, օգտագործողը կարող է տեսնել մի քանի հնարավորություն՝

— Լիցքավորել հաշվեկշիռը

— Կանխիկացնել

— Վճարել

— Փոխանցել

http://www.mwnews.am/NewsImages/2891/mwNews2891_0.jpg

Բջջային դրամապանակը հնարավոր է լիցքավորել մի քանի տարբերակով՝

— «Իդրամ» կանխավճարային քարտերով (հնարավոր է ձեռք բերել «Իդրամ» մասնաճյուղերից)

— կատարել կանխկիկ լիցքավորում՝ հաճախելով «Իդրամ» մասնաճյուղեր

— բանկային փոխանցմամբ

— Visa կամ ArCa քարտերով

 

«Փոխանցել» կոճակը հնարավորություն է տալիս «Իդրամ» հաշվեկշռից փոխանցում կատարել մեկ այլ օգտագործողի հաշվեկշռին:

«Իդրամ» բջջային դրամապանակով հնարավոր է կատարել բազմատեսակ վճարումներ: Հավելվածի «Վճարել» բաժնում ներկայացված է վճարումների ցանկը՝

— կոմունալ վճարումներ

— բջջային կապ

— վարկերի մարում

— ինտերնետ

— ավիատոմսեր

— գույքահարկ, հողի հարկ

— ճանապարհային ոստիկանության տուգանքներ

 

Որպես գործարքների անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր գործարքից առաջ հավելվածը պահանջում է մուտք անել PIN կոդ, որը օգտագործողը գեներացրել է հենց գրանցման սկզբում՝ հեռախոսահամարն արտոնագրելուց հետո:

Հավելվածի միջոցով դրամական փոխանցումներ կատարելու կամ վճարման բոլոր հնարավորություններից օգտվելու համար, անհրաժեշտ է անցնել նույնականացում, որը կատարվում է 3 փուլով: Առաջին փուլը գրանցումն էր:

Նույնականացման 2-րդ մակարդակն անցնելու համար անհրաժեշտ է սեղմել «անձնական» կոճակը: 2-րդ փուլում օգտագործողը պետք է մուտքագրի անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի տվյալներ և գրանցման հասցե: Դե իսկ նույնականացման 3-րդ փուլում անհրաժեշտ է լուսանկարել անձնագիրը հեռախոսով և հավելվածի միջոցով ուղարկել այն «Իդրամ» օպերատորին: Ապա պահանջվում է զանգահարել օպերատորին Skype-ի միջոցով և հեռախոսի տեսախցիկով ցուցադրել անձնագիրը: Օպերատորը ստուգում է տվյալները և հաստատում 3-րդ փուլի նույնականացումը:

Բջջային դրամապանակի «Կանխիկացնել» բաժնում ներկայացված են հաշվեկշռի կանխիկացման համար հնարավոր բոլոր տարբերակները:

Դե իսկ հարցերի դեպքում հնարավոր է միանալ «Իդրամ»-ի սպասարկման բաժին՝ սեղմելով «Համակարգի սպասարկում» կոճակը:

Ինչպես տեղեկացրեց «Իդրամ»-ի նախագծերի համակարգող Աստղիկ Ազարյանը, բջջային դրամապանակի iOS տարբերակից օգտվում են ավելի քան 2600 օգտագործողներ, իսկ Android տարբերակից՝ ավելի քան 1100:

 

Լուսինե Պառավյան

Close
Close