Apple-ը պաշտոնապես ներկայացրեց iPhone 6-ը, iPhone 6 plus-ը և Apple Watch-ը

Երեքշաբթի օրը Կուպերտինոյում գտնվող Flint Center for the Performing Arts սրահում անցկացվող Apple-ի հատուկ մամլո-կոնֆերանսի շրջանակներում միջազգային մարկետինգի գծով ընկերության գլխավոր տնօրեն Ֆիլ Շիլլերը ներկայացրեց iPhone սմարթֆոնների երկու նոր տարբերակները՝ iPhone 6-ն ու iPhone 6 Plus: Սարքը հասանելի է երեք երանգներով՝ արժաթագույն, մոխրագույն և ոսկեգույն:
Արտաքնապես iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ը բացահայտում չդարձան MWnews.am-ի ընթերցողների համար: Սարքավորումներն ամբողջովին համընկնում են բազմաթիվ «լրտեսական»նկարների հետ, որոնք համացանցում էին հայտնվել դեռևս մինչ պաշտոնական թողարկումը: Սարքերն օժտված են ավելի մեծ ցուցասարքերով, քան iPhone 5s-ի ցուցասարքն է և ամբողջովին նոր դիզայնով: iPhone 6-ի մետաղյա կաղապարը 2007թ-ին թողարկված առաջին iPhone-ի կաղապարի նման կլոր եզրերով է:
Սարքը ժառանգել է նաև iPod touch 5G-ի հատկանիշները՝կողային վահանակի վրա գտնվող ձայնի երկար կոճակները, իսկ ստորին հատվածում բարձրախոսի վանդակը: Ետնամասային վահանակի վրա վերին և ստորին հատվածներում առկա են անլար ազդանշանների ընդունման համար նախատեսված պլաստիկե ապակյա ներդիրներ:
iPhone 6-ըներկայացվելէերկու տարբերակներով՝ 4,7 և 5,5դյույմանոց ցուցասարքերով: Առաջին մոդելի ցուցասարքի թույլատրելիությունը 1334 x 750 պիքսել է, իսկ երկրորդինը՝ 1920 x 1080: Նոր iPhone-ները օժտված են 64-բիթ երկրորդ սերնդի Apple A8 պրոցեսորով, որը 25%ո-վ ավելի արտադրողական է, քան իր նախնին:
iPhone 6 –ի և iPhone 6 Plus-ի ինքնավար աշխատանքի տևողությունը 3G ռեժիմում կազմում է համապատասխանաբար 14 և 24 ժամ: Գաջեթները հնարավորություն են ընձեռում տեսանյութ դիտել 11 և 14 ժամերի ընթացքում և աուդիոերաժշտություն լսել մինչև 50 և 80 ժամ շարունակ:
Apple սմարթֆոնների նոր սերունդներն օժտվել են Qualcomm մոդեմով, որպեսզի աշխատեն չորրորդ սերնդի LTE ցանցերի հետ, որոնք սատարվում են AdvancedCategory 4 ստանդարտով: Այն ապահովում է տվյալների փոխանակման մինչև 150 Մբիթ/վ արագություն: Բացի այդ, նորույթներն աշխատում են Wi-Fi 802.11ac կապի ստանդարտով,որը թեորեապես կրկնապատկել է սովորական կարգավորումների արտադրողականությունը և սատարում է VoLTE տեխնոլոգիան:
iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ն օժտվել են Wi-FiCalling տեխնոլոգիայի սատարմամբ: Wi-FiCalling-ի ինտեգրումը դարձել է նորույթների կարևորագույն առանձնահատկություններից մեկը՝ գործառույթը հնարավորություն է ընձեռում ձայնային զանգեր կատարել և ընդունել, ինչպես նաև SMS ուղարկել Wi-Fi-ի առկայության դեպքում:
Apple-ը հրաժարվել է սմարթֆոններում 13-Մպ սենսորով տեսախցիկներ տեղադրելու գաղափարից և որոշել է կատարելագործել արդեն իսկ առկա 8-Մպ ֆոտոմոդուլը: Սարքավորումներն հագեցած են նոր սերնդի iSight տեսախցիկներով: iPhone 6-ը պահպանել է թվային կայունացումը, իսկ iPhone 6 Plus–ն օժտվել է նկարը կայունացնելու համար նախատեսված օպտիկական տեխնոլոգիայով: Տեսանյութ նկարահանելիս Slo-mo ռեժիմն աշխատում է 120 կամ 240 fps հաճախականությամբ:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Գերմանիայի շուկաներում սարքավորումները կհայտնվեն սեպտեմբերի 19-ին: Սակայն նախապես կարող եք սարքերը պատվիրել սեպտեմբերի 12-ից: Դեկտեմբեր ամսին նորույթները հասանելի կլինեն աշխարհի 115 երկրներում: 16 Գբ հիշողությամբ iPhone 6-ը կարժենա 199դո լար, 64 Գբ հիշողությամբ մոդելը՝ 299 դոլար, իսկ ահա 128 Գբ հիշողությամբ սմարթֆոնը՝ 399 դոլար: iPhone 6 Plus-ը 100 դոլարով թանկ կլինի:
Apple-ը ներկայացրեց իր առաջին դյուրակիր համակարգիչը: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի կողմից ներկայացված այդ սարքավորումն անվանվեց Apple Watch
Watch-ը դարձավ Apple-ի առաջին յուրօրինակ արտադրատեսակը, որ ստեղծվել է Ջոբսի մահից հետո: Այդ օրվանից արդեն անցել է երեք տարի և այսօր ընկերությունը ղեկավարում է Թիմ Կուկը:
«Խելացի»ժամացույցը կներկայացվի երկու տարբերակներով՝ 1.3 և 1.5 դյույմ անկյունագծերով էկրաններով:
Սարքավորումը կկարողանա վերահսկել օգտատիրոջ առողջության ցուցանիշներն ու ֆիզիկական ակտիվությունը, ցուցադրել քարտեզը և մեկնարկել հավելվածներ:
Apple-ը սարքավորման մեջ ինտեգրել է մի քանի ցուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում վերահսկել մարդու ընդհանուր վիճակը, ինչպես նաև օրգանիզմի առանձին կարևորագույն ցուցանիշները: Չափումները նկարահանվում են օպտոէլեկտրոնիկայի միջոցով և Watch-ից փոխանցվում են բջջային սարքավորումների վրա:
Սարքավորման էկրանը ծածկված է շափյուղյա ապակիով:
iWatch-ը կկարողանա ցուցադրել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են շնչառության հաճախականությունը, արյան մեջ թթվածնի պարունակությունը և զարկերակը: Ամբողջ օրվա ընթացքում չափումներ իրականացնելով օգտատերը կկարողանա ստանալ ընդհանուր ինքնազգացողության և իր ֆիզիկական վիճակի պատկերը: Սարքավորումն ամբողջովին ջրակայուն է: Նորույթի հետ կմատակարարվի նորաձև անլար MagSafe լիցքավորում,որն ամրանում է մագնիսի վրա:
Watch-ի էկրանը «կետերի» խճանկար է, որը հնարավոր է պտտել: Երբ օգտատերը բարձրացնում է իր ձեռքը, էկրանն ապաարգելափակվում է: Այսպիսով, ժամը նայելու համար ոչինչ պետք չէ սեղմել: Ժամացույցի վրա աշխատում են քարտեզագրման ծառայություններ, և անիվների միջոցով հնարավոր է մոտեցնել ու հեռացնել քարտեզը: «Դա շատ ավելի հարմար է, քան մատներով էկրանին դիպչելը», –հայտարարել են Apple-ում: Անիվներին հպվելով ժամացույցի վրա վերադառնում է մեկնարկային էկրանը:
Watch-ի էկրանը ճանաչում է ոչմիայն հպումները, այլ նաև հպման ուժը (ավելի ուժգին հպումն անվանվում է ForceTouch):
Apple-ն իր ժամացույցների դասը համալրել է ցուցասարքերի երկու տարբեր չափերով և բազմերանգ կաղապարներով հագեցած մոդելներով:
Մարզիկների համար կառաջարկվեն ալյումինե կաղապարներով ժամացույցներ: Վաճառքում կհայտնվի նաև ոսկուց պատրաստված մոդելը:
Ժամացույցի միջոցով կարելի է պատասխանել հաղորդագրություններին՝ այստեղ կա նաև Siri վիրտուալ օգնական, և իհարկե, Siri-ն ճանաչում է նաև այլ ձայնային հրահանգներ: Ժամացույցը սեփականատիրոջը կծանուցի SMS-ի կամ այլ «մուտքերի»մասին: Watch-ը համատեղել կլինի էլեկտրոնային վճարումների նոր Apple Pay ծառայության հետ:
Watch ժամացույցը համատեղելի է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 5, iPhone 5c և iPhone 5s սմարթֆոնների հետ: Սարքավորման գինը կսկսվի 349 դոլարից, իսկ վաճառքը կմեկնարկի 2015թ-ի սկզբին:
Դե ինչ, հարգելի ընթերցողներ, հուսանք Apple-ը արդարացրեց Ձեր սպասումները: Շնորհակալություն, որ հետևում էիք մեզ: Մասնակցեք հարցմանը՝ Արդյո՞ք Ձեզ դուր եկան Apple-ի նոր արտադրատեսակները: Բարի գիշեր: