Apple-ը թողարկել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus, ինչպես նաև կրկնակի հիշողությամբ iPhone SE սմարթֆոնները

Apple ընկերությունը ներկայացրել է դրոշակակիր iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները` նոր կարմիր գունային երանգով: Սարքերը թողարկվել են (PRODUCT)RED ծրագրի շրջանակներում, իսկ դա նշանակում է, որ շահույթից ստացված միջոցների մի մասը կփոխանցվի ՄԻԱՎ ու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային ֆոնդին: Սմարթֆոնները հագեցվել են ալ կարմիր հետևի կափարիչով, միևնույն ժամանակ առջևի հատվածը սպիտակ երանգ ունի: Նորույթները տեխնիկական հատկանիշներով չեն տարբերվում սովորական iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններից:

http://www.mwnews.am/NewsImages/8421/mwNews8421_0.jpg

iPhone 7 և iPhone 7 Plus (PRODUCT)RED Special Edition սմարթֆոնները հասանելի են միայն 128 կամ 256 Գբ-ոց կրիչներով:

http://www.mwnews.am/NewsImages/8421/mwNews8421_2.jpg

Ինչ վերաբերում է iPhone SE սմարթֆոնին, եթե այն նախկինում ներկայանում էր 16 և 64 Գբ-ոց ներքին հիշողությամբ, ապա այժմ կարելի է ընտրություն կատարել 32 և 128 Գբ-ոց մոդելների միջև: Սարքի արժեքն անփոփոխ է մնացել, ԱՄՆ-ում այն արժե, համապատասխանաբար, 400 և 500 դոլար:

http://www.mwnews.am/NewsImages/8421/mwNews8421_1.jpg

Այլ հատկանիշները ևս փոփոխությունների չեն ենթարկվել: Սարքերը հագեցված են 4 դյույմանոց էկրանով` 640×1136 պիքսել թողունակությամբ, 12 Մպ-ոց տեսախցիկով` 4К տեսանկարահանման սատարմամբ, Apple A9 պրոցեսորով` 2 Գբ-ոց օպերատիվ հիշողությամբ:

Նորույթները վաճառքի կհանվեն մարտի 24-ին:

 

Close
Close