Yerevan ATM android ծրագիր՝ Երևանյան բանկոմատների ուղեցույցը /տեսանյութ/

MWnews.am-ը ներկայացնում է Ձեզ Yerevan ATM բջջային ծրագիրը՝ նախագծված Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար:

http://www.mwnews.am/NewsImages/2645/mwNews2645_0.jpg

Ծրագիրը նախագծվել է gt hackathon Armenia 2012 միջոցառման շրջանակում և արժանացել խրախուսական մրցանակի: Այն նախագծել է «Պիկո» թիմը: Yerevan ATM-ը MWnews.am-ին մանրամասն ծանոթացրել են թիմի անդամներ և նախագծողներ Նորայր Ասլանյանը և Բագրատ Բաղրամյանը:

Yerevan ATM-ը հնարավորություն է տալիս փնտրել մոտակա բանկոմատը: Այն քարտեզի վրա ցուցադրում է բանկոմատների գտնվելու վայրերը: Այն աշխատում է թե՛ օֆլայն քարտեզով (Open street map) և թե՛ Google Maps-ով, որը ինտերնետի միջոցով շատ ավելի արագ է ցուցադրում է բանկոմատների դիրքը քարտեզի վրա:

Բացի դրանից, Yerevan ATM-ը հագեցած է հատուկ ֆունկցիայով, որի միջոցով օգտագործողը, մեկ անգամ ներբեռնելով Google Maps-ը, կարող է հաջորդ անգամ օգտվել քարտեզից օֆլայն: Քարտեզը պահպանվում է հեռախոսի հիշողության մեջ, ինչը հնարավորություն է տալիս բազմակի օգտագործել այն՝ առանց ինտերնետի:

Ծրագիրը հնարավորություն է տալիս փնտրել բանկոմատ՝

— ըստ բանկի

— ըստ սպասարկվող քարտի տեսակի

Այն ներառում է գործող 19 բանկերի Երևանում տեղակայված մոտ 600 բանկոմատների մասին տեղեկություններ: Yerevan ATM -ը կարող է նաև GPS համակարգի միջոցով գտնել սեփական դիրքը քարտեզի վրա և ցուցադրել մոտակա բանկոմատը: Յուրաքանչյուր բանկոմատի վրա սեղմելով՝ կարելի է տեսնել՝

— որ բանկին է պատկանում բանկոմատը

— բանկոմատի հասցեն

— լրացուցիչ ինֆորմացիա գնտվելու վայրի մասին (օրինակ՝ «X» սուպերմարկետի ներսում)

— սպասարկվող քարտերի տեսակները (arca, visa, master, amex)

— բանկ զանգահարելու հնարավորություն

— բանկի կայք այցելելու հնարավորություն

Ինտերնետ կապին միացված լինելու դեպքում ծրագիրը հնարավորություն է տալիս տեղեկանալ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող 4 փոխարժեքի գործակիցների մասին (դոլար, եվրո, ռուբլի, ֆունթ ստերլինգ): Yerevan ATM-ի նախագծողները հետագայում նախատեսում են ավելացնել նաև ոսկու փոխարժեքը:

Առայժ ծրագիրը ներառում է միայն Երևանի բանկոմատները: MWnews.am-ի հետ զրույցում ծրագրի հեղինակները նշեցին, որ հետագայում նախատեսում են ընդլայնել աշխարագրությունը ողջ ՀՀ տարածքով:

Google Play-ում մոտ 1000 ներբեռնում ունեցող Yerevan ATM ծրագիրն ունի 400 ակտիվ օգտագործող: Հեղինակները նշեցին, որ առաջիկայում նպատակ ունեն նախագծել նաև ծրագրի iOS տարբերակը:

Yerevan ATM ծրագիրն անվճար է: Այն կարելի է ներբեռնել այստեղից:

Լուսինե Պառավյան

Close
Close