LTE սատարմամբ Apple Watch Series 3 ժամացույցը պաշտոնապես ներկայացվել է

Ինչպես և ակնկալվում էր նոր սմարթ ժամացույցի գլխավոր առանձնահատկությունը LTE սատարումն է։ Սարքը կարող է ինքնուրույն աշխատել՝ առանց iPhone-ի հետ միանալու։ Սարքի օգնությամբ կարելի է հեռախոսազանգեր կատարել, օգտվել քարտերից, հաղորդագրություններ ուղարկել։ Բացի այդ՝ կարելի է նվագարկել Apple Music-ը, որտեղ ավելի քան 40 մլն երգ է հասանելի։

Watch Series 3-ը հագեցվել է նոր 2-միջուկանի պրոցեսորով, որը 70%-ով ավելի արագ է, և 50%-ով ավելի քիչ է սպառում էներգիան։ Wi-Fi-ն այժմ 85%-ով ավելի արագ է աշխատում։ Նորույթում Siri-ն ձայնային պատասխաններ է տալիս, և ոչ՝ էկրանին գրում, ինչպես նախկինում։ Ժամացույցը նաև հագեցվել է GPS-ով և բարոմետրով։

Նորույթը հագեցվել է ներքին էլեկտրոնային քարտով։ Ալեհավաքների փոխարեն հանդես են գալիս էկրանը և ժամացույցների ժապավենը։ Ինչպես նախկինում, նորույթը պատրաստված է ալյումինից և օգտատերերին կներկայանա երեք գունային երանգներով՝ սև, արծաթագույն և ոսկեգույն-վարդագույն։

http://www.mwnews.am/NewsImages/8511/mwNews8511_0.jpg

Close
Close