Huawei-ը ներկայացրեց դրոշակակիր P10 սմարթֆոնը` երկակի տեսախցիկով ու Leica օպտիկայով

Չինական Huawei ընկերությունը Բարսելոնայում կայացած MWC 2017 ցուցահանդեսին ներկայացրեց նոր P10 և P10 Plus դրոշակակիր սմարթֆոնները, որոնք նոր վառ գույներ և իրանի նոր ձևավորում, երկակի հիմնական Leica 2.0 սերնդի (20 Մպ-ոց գունավոր և 12 Մպ-ոց սև-սպիտակ սենսոր) և դիմանկարների Leica դիմային տեսախցիկներ են ստացել:

http://www.mwnews.am/NewsImages/8368/mwNews8368_0.jpg

Huawei P10-ն ու P10 Plus-ը հագեցվել են 5,1 և 5,5 դյույմանոց էկրաններով ու պաշտպանիչ Corning Gorilla 5 Glass թաղանթով: Երկու սարքերն էլ էկրանի շուրջ նեղ շրջանակ են կրում, իսկ Huawei P10 Plus-ը 2K թողունակությամբ էկրանով է օժտվել: Մատնահետքերի ճանաչման սքաները դիմային մակերես է տեղափոխվել և այժմ փոխարինում է նավիգացիոն վահանակին` տեղակայվելով էկրանը պատող պաշտպանիչ թաղանթի տակ:

Ներկայացված նորույթները հագեցված են սեփական (Huawei արտադրության) բարձր արտադրողականությամբ էներգարդյունավետ Kirin 960 պրոցեսորներով ու աշխատում են ֆիրմային օգտատերային EMUI 5.1 ինտերֆեյսի վերահսկողության ներքո: Սմարթֆոնները վաճառքի կհանվեն մարտ ամսին:

Close
Close