ՏԵՐՄԻՆՆԵՐ ԹՎԱՅԻՆ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԹՎԱՅԻՆ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ
Որքան հաճախ ենք մենք լսում բջջային հեռախոսների արդյունաբերությանն առնչվող հսկայական քանակության տերմիններ: Եվ ցավոք, մարդիկ հաճախ են օգտագործում դրանք ընդհանրապես չիմանալով այս կամ այն բառի ամբողջական նշանակությունը: Հենց այդպես, մեր բառապաշար են ներխուժում տվյալ մասնագիտությանը հատուկ բառեր ու արտահայտություններ /պրոֆեսիոնալիզմներ/, ծածկալեզու կամ պայմանական լեզու /արգո/, նորաբանություններ /նեոլոգիզմներ/, նեղ մասնագիտական բառապաշար: Մեր խոսքն հագեցած է անհասկանալի, բայց ակնհայտ է, որ խիստ նորաձև ինչ-որ բանով: Ահա և մենք որոշել ենք ստեղծել բջջային տերմինների բառարան, որը հստակություն կմտցնի բջջային սպառողների կազմալուծված բանակի գիտակցության մեջ:
Accelerometer /Էկրանի ավտոմատ պտտում (աքսելերոմետր)/-
Հեռախոսում ներկառույց սենսորի` աքսելերոմետրի, առկայությունը տարածության մեջ հեռախոսի դիրքի որոշման համար է: Աքսելերոմետրը դա մի սարքավորում է, որը չափում է արագացումը: Ժամանակակից աքսելերոմետրերը կարողանում են չափել սարքավորման արագացումն ու դիրքը միաժամանակ մի քանի հարթություններում: Մեծամասամբ, այս մոդուլը կիրառվում է էկրանի ավտոմատ պտտումը իրականացնելու համար: Օրինակի համար, որպեսզի լուսանկարներ կամ տեսանյութ դիտելու ռեժիմում հնարավոր լինի փոխել էկրանի ուղղվածությունը, անհրաժեշտ է պարզապես հեռախոսը թեքել` նրան տալով հորիզոնական դիրք: Բացի դրանից, նախագծողները ստեղծել են բազմաթիվ օգտակար հավելվածներ, որոնք նշանակալիորեն հեշտացնում են հեռախոսի օգտագործումը: Այսպես ուրեմն, գոյություն ունեն ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որ հեռախոսը անմիջապես հայտնվի հանգստի ռեժիմում` էկրանը դեպի ներքև շրջելով: Եվս մի շատ հաճելի կիրառում` աքսելերոմետրը լայնորեն օգտագործվում է խաղերում: Դրա շնորհիվ հեռախոսը վերածվում է խաղային գործիքի:
A-GPS-
( անգլ.Assisted Global Positioning System — բառացի թարգմանությամբ”դիրքորոշման գլոբալ համակարգ” սատարումով) — դա հատուկ համակարգ է, որն արագացնում է GPS ընդունիչի “դանդաղ մեկնարկը”: A-GPS-ի գլխավոր առանձնահատկությունը GPS-ից այն է, որ սա արագորեն է ստանում դիրքավորման կոորդինատային տվյալները` անմիջապես գործարկումից հետո: A-GPS-ը նույնպիսի ճշտությամբ է որոշում կոորդինատները, ինչպես կատարում էր GPS ընդունիչը:
Billing /Բիլինգ/ –
ապարատա-ծրագրային համակարգերի հավաքածու, որը հետևում է և հաշվարկում բաժանորդի հաշվեկշիռը: Ավելի պարզ ասած, սա այն համակարգն է, որը բաժանորդի անձնական հաշվից գումարներ է հանում խոսակցությունների / տվյալների փոխանակման և այլ ծառայությունների/ ժամանակ, և ավելացնում է, երբ օպերատորի դրամարկղ գումար է փոխանցվում:
Browser /զննարկիչ, որոնիչ/ –
ծրագիր, որն օգնում է դիտարկելու և կիրառելու ցանցի պաշարները /ռեսուրսներ/: Սա Internet Explorer ծրագրին զուգանման, պարզ ծրագիր է:
Dual Sim Card —
մեկ բջջային հեռախոսում երկու SIM քարտերի օգտագործման հնարավորություն: Հեռախոսի մոդելից կախված ապարատը երկու քարտերով աշխատացնելու համար ավելացված են մի շարք լրացուցիչ գործառնություններ, օրինակի համար` մի Sim քարտի վրա հեռախոսականչի երկարաձգում, անցում մյուսի վրա, և այլն…
EMS (Enhanced Messaging Service) —
հաղորդագրությունների կատարելագործված ծառայություն` տեխնոլոգիա, որը թույլատրում է SMS-ների հետ ուղարկել նաև երաժշտություն և պատկերներ:
FM-
(անգլ. Frequency Modulation — բառացի թարգմանությամբ`հաճախական մոդուլյացիա) — տեխնիկապես դա ազդանշանի համանման (անալոգային) մոդուլյացիայի տեսակ է, ընդ որում ինֆորմացիոն ազդանշանն է կառավարում կրող տատանման հաճախությունը: Իսկ առօրյա կյանքում FM կամ FM-ձայնածավալը դա այն ռադիոալիքների ձայնածավալն է, որոնց օգնությամբ տարվում է ռադիոհաղորդումը: Այդ ձայնածավալն համարյա համընկնում է գերկարճ ալիքների ձայնածավալի հետ. 88,0-ից մինչև 108 ՄՀց հաճախություններ` Եվրոպայում և ԱՄՆ-ում, 76-ից մինչև108 ՄՀց հաճախություններ` Ճապոնիայում:
GPRS (General Packet Radio Service) —
բջջային կապի ցանցերում տվյալների փաթեթային հաղորդման տեխնոլոգիա: Այն GSM ցանցերի արդիականացումն է, որի շնորհիվ տվյալների հաղորդման արագությունը հասնում է առավելագույնին` 115 Կբիթ/վրկ: Այս տեսակի կապի ծառայությունների վճարը կամ հաստատագրված է, կամ կախված է հաղորդված ինֆորմացիայի քանակից, այսինքն ցանցում գտնվելու տևողությունը նշանակություն չունի:
GSM (Global System for Mobile communications) —
բջջային կապի համաշխարհային համակարգ: Սա թվային կապի չափօրինակ /ստանդարտ/ է, որը կիրառվում է Եվրոպայում և աշխարհի շատ երկրներում: Գոյություն ունի երեք տեսակի հաճախության` 900 Մհց, 1800 Մհց և 1900 Մհց կապ:
Gyroscope/Գիրոսկոպ/-
Դա նշանակում է, որ հեռախոսում առկա է գիրոսկոպիկ սենսոր: Գիրոսկոպը մի այնպիսի սարքավորում է, որը չափում է պտտման անկյունները կոորդինատների անշարժ համակարգի նկատմամբ: Գիրոսկոպները կարողանում են հաշվել պտտման անկյունները միաժամանակ մի քանի հարթություններում: Ժամանակակից գիրոսկոպիկ սենսորներն ունեն կոմպակտ չափեր և արդեն օգտագործվում են նույնիսկ դյուրակիր սարքավորումներում; Դրանք, համագործակցելով աքսելերոմետրերի հետ, կարողանում են բարձր ճշգրտությամբ որոշել բջջային սարքավորման տեղադրությունը տարածության մեջ: Այն սարքավորումները, որտեղ տեղակայված են միայն աքսելերոմետրեր, ունեն չափման ցածր ճշգրտություն, դա հատկապես ցայտուն է երևում արագ տեղաշարժման ժամանակ:
H.263 —
դա տեսաֆայլերի կամ տեսահոսքերի սեղմման չափօրինակ է, որը նախատեսված է նրա համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի տեսանյութն ուղարկել ցածր հզորության կապի ալիքներով (օրինակ` 3G), որտեղ արագությունը սովորաբար ցածր է 128 կբիթ/վրկ-ից, կամ հազիվ է հատում այդ սահմանը: Տեսանյութի սեղմման այդպիսի չափօրինակը կիրառվում է ծրագրային ապահովման փաթեթներում տեսահամագումարներ կազմակերպելու նպատակով: Եվ քանի որ այս չափօրինակում օգտագործվող սեղմման ալգորիթմները պահպանվում են արտոնագրերով, ապա որոշ երկրներում այդպիսի տեսանյութի համար կոդեկներ նախագծողները իրավասու չեն ազատորեն տարածել իրենց ծրագրային ապահովումները: H.263 չափօրինակը H.261-ի կատարելագործված տարբերակն է: Այս տեսակի նոր ընդլայնված կոդեկը`H.264-ը, որը ստեղծվել է նույն ընկերության կողմից, նաև անվանվել է AVC և MPEG-4 մաս 10: H.264-ը տիրապետում է շատ ավելի լայն հնարավորությունների, քան H.263-ը, և հետևաբար այժմ հատկապես H.264-ն է կիրառվում տեսահամագումարներ անցկացնելու ժամանակ:
Hands-free –
հարմարանք, որի օգնությամբ կարելի է օգտվել բջջային հեռախոսից, այն չպահելով ձեռքի մեջ: Այստեղ որպես միջնորդ հանդես են գալիս ավտոմոբիլային և գլխային համալիրները: Դրանք կարելի է օգտագործել ինչպես նաև FM ռադիո և MP3 նվագարկիչ լսելու համար եթե այդպիսիք, իհարկե, կան ձեր հեռախոսում, ընդ որում հեռախոսը կաշխատի սպասման ռեժիմում և զանգը դուք բաց չեք թողնի:
HDMI ելք—
Դա նշանակում է, որ բջջային հեռախոսում առկա է HDMI համակցիչ: High Definition Multimedia Interface-ը կիրառվում է տեսաազդանշանը և բազմալիքային ձայնը թվային տեսքով հաղորդելու համար: Այս համակցիչում նախատեսված է HDCP (High-bandwidth Digital Content Protection), որը կոչված է պաշտպանելու content-ը անօրինական պատճենումներից: HDMI-ն ստեղծվել է հատկապես բարձր ճշգրտության թվային հեռուստատեսության նոր` HDTV չափօրինակի համար: HDMI համակցիչը հակադարձելիորեն համատեղելի է DVI-ի հետ: Դա նշանակում է, որ օգտագործելով հատուկ փոխարկիչ` HDMI բնիկով կարելի է միանալ DVI համակցիչով աշխատող մոնիտորի հետ: HDMI ելքի օգնությամբ հեռախոսը կարելի է միացնել հեռուստացույցին և վայելել հեռախոսում եղած լուսանկարներն ու տեսանյութը մեծ էկրանի վրա: Որոշ մոդելներում տեղը խնայելու նպատակով օգտագործվում է mini HDTV μնիկը: Այս դեպքում հեռուստացույցին միանալու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մալուխ կամ փոխարկիչ:
IMEI-
(անգլ.International Mobile Equipment Identity — բառացի թարգմանությամբ`բջջային սարքավորման միջազգային վավերականություն) – տասնորդական համակարգում 15 կարգանի թիվ, որը եզակի է ցանկացած GSM և UMTS բջջային հեռախոսների համար: Յուրաքանչյուր IMEI համարի առաջին 8 թվանշանները մատնանշում են հեռախոսի ծննդավայրն ու մոդելը, այսպես ասած TAC-ը (անգլ.Type Allocation Code — բառացի թարգմանությամբ`տեսակի և տեղադրության ծածկագիր), մնացած թվանշանները կազմում են սերիական համարը, որի վերջում ստուգիչ թիվն է: Եթե հեռախոսն ունի երկու SIM քարտի օգտագործման հնարավորություն, ապա այդ ապարատին կտրվի երկու IMEI համար: Օրինակի համար, Sony Ericsson հեռախոսներում IMEI համարը սովորաբար գրվում է այսպես` XXXXXXXX-XXXXXX-X-XX (որտեղ X-ը 0-ից 9-ը ցանկացած թվանշան է): IMEI համարը սովորաբար սահմանվում է հեռախոսն արտադրողի կողմից` գործարանում արտադրելու ժամանակ և դրա անհրաժեշտությունն այն է, որպեսզի բջջային սարքավորումները հեշտությամբ նույնականացվեն: IMEI համարը որպես կանոն գրված է լինում տուփի վրա, սոսնձվում է երաշխիքային կտրոնում, և ներգրված է լինում բջջային հեռախոսի կուտակիչի մարտկոցի տակ: IMEI համարը կատարում է նաև ապարատի սերիական համարի դերը, և հենց դա է ավտոմատ կերպով եթեր հաղորդվում` բջջային ցանցում ապարատի ինքնությունը ճանաչելու նպատակով: IMEI համարը օգտագործվում է հեռախոսների տեղադրությունը հետամտելու նպատակով, ինչպես նաև գողացված հեռախոսների անթույլատրելի օգտագործման դեպքում դրանց արգելափակումն իրակացնելու նպատակով` բջջային ցանցի գործավարի պարտականությունների շրջանակներում: Շահադիտական նկատառումներով ծրագրային միջոցների օժանդակությամբ IMEI համարի փոփոխումը բացառելու նպատակով բջջային սարքավորումներ արտադրողները մշտապես փորձում են կատարելագործել ապարատի ծրագրային ապահովման պաշտպանության մեթոդները, որպեսզի դրանց ապահովումը կախված չլինի IMEI համարի փոփոխությունից: Որոշ ժամանակակից ապարատներում IMEI համարը տեղակայված է հիշողության OTP հատվածում (անգլ. One-time programmable — բառացի թարգմանությամբ` մի անգամ ծրագրավորվող) և որևէ կերպ չի կարող փոփոխվել ծրագրային միջոցների օգնությամբ: Լատվիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք երկրներում IMEI համարի փոփոխումը պատժվում է օրենքով: Ռուսաստանի Դաշնության տարածքում IMEI համարի փոփոխման փաստի առթիվ գործ հարուցելու նախադեպ է գրանցվել: Ապարատների մեծամասնության IMEI համարը իմանալու համար բավական է պարզապես հավաքել #06# հրամանը:
IP (Internet Protocol) —
ինտերնետային ցանցում կապի համար օգտագործվող տեխնոլոգիա տվյալների հաղորդման համար:
Menu/Հեռախոսի հրամանացանկ/ –
ֆունկցիաների և գործողությունների ցուցակ/ցանկ, որն հատուկ է տվյալ հեռախոսին: ՙՄենյու՚ մակագրությունը, գործնականորեն, միշտ արտապատկերված է ցուցասարքին: Հրամանացանկ հնարավոր է ներթափանցել համապատասխան ստեղնը սեղմելով:
MMS (Multimedia Messaging Service) –
մուլտիմեդիային հաղորդագրությունների փոխանակման ծառայություն: Հաղորդագրությունների փոխանակման չափօրինակ /ստանդարտ/ է, որը մշակվել է հատկապես բջջային հեռախոսների նոր սերնդի անլար սարքավորումների համար: Այս ծառայությունը հնարավորություն է ընձեռնում փոխանակել հաղորդագրություններ, որոնք հարուստ են բազմատեսակ մուլտիմեդիային պարունակությամբ` լուսանկարներով, տեսագրություններով և տեսահոլովակներով:
Mobile Tracker-
Դա նշանակում է, որ հեռախոսը սատարում է Mobile Tracker ֆունկցիան: Այդ ֆունկցիան նախատեսված է այն նպատակով, որպեսզի հեռախոսի տիրոջը տեղեկացնի իր ապարատում օտար SIM քարտ տեղադրելու մասին: Նմանատիպ ֆունկցիան իրեն գերազանց է դրսևորում հեռախոսի կորստի կամ գողանալու դեպքում: Այս տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ քարտ տեղադրելու իրողության մասին հաղորդագրությունը հեռախոսի տիրոջն ուղարկվում է գաղտնի, որպեսզի կասկած չառաջանա այն մարդու մոտ, ում ձեռքում հիմա գտնվում է ապարատը: Այսինքն, հեռախոսի գնման ժամանակ դուք պետք է անհրաժեշտաբար հեռախոսում գրանցեք հեռախոսահամար: Հեռախոսի կորստյան կամ գողանալու դեպքում հենց այդ հեռախոսահամարի վրա հաղորդագրություն կստանաք, որի օգնությամբ կիմանաք ձեր հեռախոսում տեղադրված նոր SIM քարտի համարը: Այս ֆունկցիայի շնորհիվ հնարավոր է նաև ստանալ այլ տեղեկություններ, օրինակի համար, կարող եք ստանալ ձեր ապարատի գտնվելու կոորդինատները` ներկառույց GPS մոդուլի շնորհիվ:
MP3 —
(անգլ. MPEG (Moving Picture Experts Group) 1 կամ 2 կամ 2.5 Layer 3 (չշփոթել MPEG-3-ի հետ) — MPEG ձայնային ֆայլի կոդավորման երրորդ ձևաչափ) — դա ֆայլի ձևաչափ է, որտեղ պահվում է ձայնային ինֆորմացիան: MP3 ձևաչափն այսօր ձայնի սեղմման ամենատարածված ձևաչափն է: Այն լայնորեն օգտագործվում է համացանցում ձայնի հաղորդման (երաշժտական ստեղծագործությունների) համար: MP3 ձևաչափն այսօր սատարվում է (ճանաչվում և վերարտադրվում է ձայնի տեսքով) գործնականում յուրաքանչյուր համակարգչային օպերացիոն համակարգում, ցանկացած ձայնային նվագարկչում (որոնք առօրյա կյանքում անվանվում են MP3 նվագարկիչներ), երաժշտական կենտրոնների բոլոր մոդելներում: MP3 ձևաչափը կիրառում է տվյալների սեղմման ալգորիթմը` կորուստներով (այսինքն, սեղմման ժամանակ ձայնի որակը վատանում է), ընդ որում սակայն զգալիորեն փոքրանում են տվյալների չափերը: Օրինակ, MP3 ձևաչափով կոդավորման ժամանակ` 128 կբիթ/վրկ չափանիշով (առավելագույնը` 320), ստացվում է բնօրինակի 10%-ը ունեցող ֆայլ (եթե որպես բնօրինակ ընդունենք աուդիո խտասկավառակից արված ձայնագրությունը): Ձայնային ֆայլի տվյալների սեղմման սկզբունքն այն է, որ նվազում է ձայնային հոսքի մասերի ճշգրտությունը, իսկ բարձր բիթռեյթի (1 վայրկյանում ձայնային ֆայլի բիթերի քանակը) ժամանակ այդ սեղմումը գործնականում աննշմարելի է մարդկային լսողության համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ բացարձակ լսողություն ունեցող մարդիկ բարձր բիթռեյթի ժամանակ չեն կարողանում զանազանել խտասկավառակից հնչող ձայնը MP3 ձևաչափի ձայնից:
MPEG-4 —
( անգլ.Moving Picture Experts Group — բառացի թարգմանությամբ`շարժվող նկարների փորձագետների խումբ) — դա միջազգային չափօրինակ է` թվային տեսա- և ձայնաազդանշանների սեղմման մեթոդ (ֆայլի չափերի փոքրացում` տվյալների կորուստով (պատկերի որակի վատացում)): MPEG-4-ը նախագծված է եղել դեռևս 1998 թվականին: Այն աուդիո և վիդեո ֆայլերի սեղմման չափօրինակների հավաքածու է (սեղմումն անհրաժեշտ է տեսաֆայլերի չափերի կրճատման համար, քանի որ նախնական տեսքով,օրինակի համար, 640×480 թույլատրելիությամբ և 30 կադր/վրկ արագությամբ տեսաֆայլում յուրաքանչյուր կադրը դա 640×480 թույլատրելիությամբ bmp նկար է, որը զբաղեցնում է1 Մբ ծավալի սկավառակային տեղեկատվական տարածություն, իսկ նմանատիպ տեսանյութի յուրաքանչյուր վայրկյանը` 30 Մբ ): MPEG-4-ը օգտագործվում է համացանցում հաղորդում իրականացնելու նպատակներով (հոսքային տեսանյութ), խտասկավառակների (CD) վրա տեսաֆիլմերի ձայնագրության և տեսահեռաձայնման ժամանակ, երբ անհրաժեշտ է թվային վիդեո և աուդիո ֆայլերի սեղմում կատարել: MPEG-4 չափօրինակը պարունակում է իր նախորդ MPEG-1, MPEG-2 և նմանատիպ չափօրինակների բազմաթիվ գործառնություններ, ինչպես նաև դրանց հավելած մի շարք նորերը, օրինակի համար, վիրտուալ նշագրման լեզուն`VRML (Virtual Markup Language), և այլն… Ձայնի սեղմման AAC աուդիոկոդեկը ( անգլ. Advanced Audio Codec, — բառացի թարգմանությամբ`բարելավված աուդիոկոդեկ) նույնպես ներառված է MPEG-4-ի մեջ: MPEG-4 չափօրինակը մշտապես բարելավման և վերամշակման է ենթարկվում:
Multimedia /Մուլտիմեդիա/ –
տեսողական և ձայնային ազդեցությունների փոխներգործությունը: Սովորաբար, մուլտիմեդիա է կոչվում տեքստի, ձայնի և գրաֆիկայի զուգակցումը, իսկ հիմա սրանց ավելանում են նաև անիմացիան ու տեսագրումը:
Multitouch-
Սա մի տեխնոլոգիա է, որի շնորհիվ զգայունակ էկրանները կարող են միաժամանակ ընկալել երկու կամ ավելի մատների հպումը: Առավել հաճախ այս տեխնոլոգիան կիրառվում է նավիգացիայի ֆունկցիաների սատարման համար: Օրինակի համար, մասշտաբայնացումը (մատների տեղաշարժումը էկրանի վրա` մոտեցնելով կամ հեռացնելով) կամ օբյեկտների շրջումը: Համացանցային էջերի կամ լուսանկարների դիտման ժամանակ դա հատկապես օգտակար է, քանի որ կարելի է մաստաբայնացնել կամ պտտել օբյեկտներն առանց ավելորդ սեղմումների: Multitouch-ը սատարվում է միայն մի քանի տարողունակ էկրանների կողմից:
Navigator /Նավիգատոր/ –
սովորաբար կլորաձև ստեղն, ավելի մեծ, քան մյուս բոլոր ստեղները: Դրա օգնությամբ է իրականացվում հեռախոսում ՙնավարկումը՚, առանձին կետերի, ցուցակների և հնարավորությունների թերթումը և այլն: Դա հիմնական ֆունկցիոնալ, ոչ թվային ստեղն է:
Nokia Ovi Suite —
Windows օպերացիոն համակարգի հիման վրա ստեղծված ծրագրերի հավաքածու Nokia հեռախոսներից օգտվողների անձնական համակարգիչների համար: Այն հնարավորություն է ընձեռնում անլար կապի միջոցով կամ մալուխի օգնությամբ համակարգչի հետ համաժամանակեցնել և խմբագրել հեռախոսում եղած ցանկացած տվյալ (միացումներ, ռինգտոններ, հաղորդագրություններ, երաժշտական ֆայլեր, նկարներ և այլն), ինչպես նաև դրանց պատճենները պահել համակարգչում: Այն փոխարինում է Nokia PC Suite հավաքածուին: Nokia Ovi Suite-ը մատչելի է դարձնում ինտերակտիվ Ovi ծառայությունները, օրինակի համար, երաժշտությունը, քարտեզները:
PictBridge –
տեխնոլոգիա, որի առկայության ժամանակ հնարավոր է USB մալուխի միջոցով տպիչի հետ անմիջական միացման շնորհիվ ստանալ լուսանկարներ անմիջապես լուսանկարչական ապարատից: Այն դիտարկելով առօրյա օգտագործման տեսակետից, PictBridge-ը դա թվային լուսանկարչական խցիկում հրամանացանկ է, որը հնարավորություն է ստեղծում ընտրել լուսանկարներ, նրանց համար սահմանել տպելու տարբեր համալարումներ (օրինակ` ձևաչափ, լուսանկարչական թղթի տեսակ, լուսանկարման որակ) և դրանք արտածել տպիչի վրա, որը միացած է լուսանկարչական խցիկին: Ըստ էության, PictBridge չափօրինակը դա միակ համակցիչն է, որն օգնում է իրականացնել լուսանկարչական խցիկի և տպիչի միջև տվյալների փոխանակումը:
Pixel /Պիքսել/ –
հեռախոսի ցուցասարքի փոքրագույն գրաֆիկական միավորն է: Դրանցով է առաջանում պատկերը: Որքան փոքր է պիքսելը, այնքան որակը բարձր է: Ամենից հաճախ տերմինն օգտագործվում է այն հեռախոսների նկարագրության ժամանակ / հիմա արդեն գրեթե միշտ/, որոնք ունեն ներկառույց լուսա- և տեսախցիկներ: Տվյալ դեպքում, որքան մեծ է նրանց քանակը 0.5 մեգապիքսել, 1 մեգապիքսել, …, այնքան հստակ է պատկերը:
PTT-
(անգլ. Push-to-talk — բառացի թարգմանությամբ`սեղմիր, որպեսզի խոսես) – ձայնային հաղորդակցման կիսադուպլեքս (երկկողմանի ըստ հերթականության) չափօրինակ` երկկողմանի ռադիոհամակցիչով և միաժամանակ միայն մեկ ուղղությամբ խոսքի հաղորդման հնարավորությամբ: Բաժանորդը ազդանշանի ընդունման և ուղարկման ռեժիմների միջև անցում կատարելու համար պետք է սեղմի և բաց թողնի սարքավորման (հեռախոսի, ռադիոկայանի) վրա տեղակայված հատուկ կոճակը: PTT-ն դա շարժական հեռախոսակապի ամենավաղ չափօրինակներից է: PTT սատարող ապարատները սարքավորված են առանձնացված կոճակով, որը նախատեսված է ձայնային հաղորդագրություններով կապի անցկացման մեկնարկի համար: Այդ հաղորդակցմանը կարող են մասնակցել երկու և ավելի բաժանորդներ: Խոսելու հնարավորությունն ընձեռնված է միայն մեկ բաժանորդին, իսկ կապի մյուս մասնակիցները կարող են միայն լսել: PTT-ն դա հարմարավետ ուղիղ ձայնային միացում է, որը հնարավորություն է տալիս րոպեապես տեղեկություններ փոխանակել և միաժամանակյա կապ է ստեղծում մի քանի բաժանորդների միջև:
QWERTY ստեղնաշար –
համակարգչային ստեղնաշարի դասավորություն ունեցող ստեղնաշար: Սովորաբար, այդպիսի ՙգրավչությունը՚ սմարթֆոնների և հաղորդակիցների /communicator/ արժանիքն է: Ստեղնաշարն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Որպես դրական կողմ մատնանշենք հեռախոսի ստեղների լիակատար համընկնումը համակարգչի ստեղների հետ: Այսպես, եթե դուք հեշտությամբ եք օգտվում համակարգչի ստեղնաշարից, ապա հեռախոսային ստեղնաշարին, նույնիսկ ամեն անգամ տարբեր հեռախոսների, հարմարվելու կարիք չի լինի: Նամակներ կգրեք վարժ և հարմար: Որպես բացասական` սովորական հեռախոսների համեմատությամբ նրա մեծածավալությունը և կոճակների փոքր չափը:
RDS —
(անգլ. Radio Data System — բառացի թարգմանությամբ`ռադիոտվյալների համակարգ) — գերկարճ ալիքների ձայնածավալում (դիապազոն) հաճախական մոդուլյացիայով աշխատող ռադիոհաղորդիչ ցանցի (FM) միջոցով տեղեկատվական հաղորդագրությունների փոխանցման չափօրինակ: Այժմ RDS համակարգում նախատեսված են բազմաքանակ գործառնությունների իրականացման հնարավորություններ, սակայն RDS ընդունիչներում օգտագործվում են հինգ հիմնական գործառնություններ: Թվարկենք դրանք. Programme Identification (ծրագրերի նույնականացում — ռադիոկայանի անվանման և հաղորդման հաճախության ներկայացում), Alternative Frequencies list (տվյալ հաճախության ազդանշանի ընդուման որակի վատացման դեպքում այլընտրանքային հաճախությունների ցուցակ), Programme Service name (ծրագրի ծառայողական անվանումը), Traffic Programme identification (traffic-ի ծրագրերի նույնականացում), Traffic Announcement identification (traffic-ի մասին ծանուցման նույնականացում):
Roaming /Ռոումիգ/ —
հեռախոսի օգտագործումը այլ ցանցային ընկերություններում: Հիմնականում կիրառվում է արտասահմանում: Ռոումինգը լինում է ներցանցային և միջազգային: Միջազգայինը գործում է արտասահմանում, հնարավորություն տալով գրանցվելու այնտեղ, իսկ ներցանցայինը` սեփական երկրում:
SAR –
մեծություն, որն արտահայտում է հեռախոսի ճառագայթած էներգիայի տեսակարար կլանումը օրգանիզմի կողմից /Վտ/կգ/: Այն չափվում է ջերմային հետքով /նմուշների ջերմաստիճանի փոփոխությամբ/: Ըստ ֆիզիկայի օրենքների, այն բավականին վիճելի մեծություն է, եթե չասենք` ընդհանրապես տարօրինակ, սակայն օժտված է հարաբերական իմաստով: Ըստ այս մեծության, կարելի է ասել, թե մի հեռախոսը քանի անգամ է քիչ ճառագայթահարում ձեր մարմինը, քան մյուս հեռախոսը:
Sensor/Զգայունակ (սենսորային) էկրան/-
Հեռախոսում առկա է սեղմումների նկատմամբ զգայունակ, ներկառույց էկրան: Զգայունակ էկրանով հագեցած ապարատի հիմնական առավելությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում տեղակայելու մեծ անկյունագիծ, այսինքն, համապատասխանաμար` բարձր թույլատրելիություն ունեցող ցուցասարք: Նմանատիպ մեծ էկրան տեղադրելու հնարավորությունը ապահովում է հիմնական ֆիզիկական ստեղնաշարից հրաժարումը, այսինքն, հեռախոսահամարի և տեքստի հավաքումը, ապարատի հրամանացանկում տեղաշարժվելը կատարվում է էկրանին հպվելու միջոցով: Զգայունակ էկրանի թերություններից կարելի է մատնանշել այն, որ առանձնապես հարմար չէ հեռախոսից օգտվել քայլելու կամ մեքենա վարելու ընթացքում, որովհետև զգայունակ էկրանի վրա անհնարին է մատներով շոշափել ստեղնաշարի կոճակները, այնպես, ինչպես դա հնարավոր է իրականացնել սովորական ստեղնաշարից օգտվելու ժամանակ: Բացի այդ մեծ չափեր ունեցող էկրանը սպառում է ավելի շատ էներգիա, իսկ դա բացասաμար է անդրադառնում ապարատի ինքնավար աշխատանքի տևողության վրա: Հազվադեպ է պատահում, բայց հնարավոր է, որ ցուրտ պայմաններում որոշակի խնդիրներ առաջանան զգայունակ էկրանի աշխատանքներում, ինչը պայմանավորված է այդ տեսակի էկրանների արտադրության տեխնոլոգիայով:
SIM քարտ (Subscriber Identity Module) —
բջջային հեռախոսներում կիրառվող smart քարտ: Այն պարունակում է օգտագործողի ինքնությունն հաստատող ինֆորմացիա /իդենտիֆիկատորներ/, որն անհրաժեշտ է ցանց ներթափանցելու և զանգեր ստանալու համար:
Smartphone /Սմարթֆոն/ –
ՙինտելեկտուալ՚ հեռախոս կամ հեռախոս+դյուրակիր համակարգիչ: Նրա բնութագրիչ գծերն են` ծրագրային ապահովման գրադարանով օպերացիոն համակարգ և մեծ ցուցասարք: Ներկայումս սմարթֆոնները շատ եռանդուն կերպով հայտնվում են բջջային հեռախոսների շուկայում:
SMS (Short Message Service) –
բջջային ցանցում հաղորդագրությունների երկկողմանի փոխանակման ծառայություն: Այն թույլատրում է 160 նիշ պարունակող տեքստային հաղորդագրություններ ուղարկել:
Synchronization /համաժամանակեցում/–
օրինակի համար, բջջային հեռախոսի միացումը համակարգչին: Դրա համար անհրաժեշտ է որոշակի ծրագրային ապահովում և հատուկ մալուխ, կամ առանց հաղորդալարերի միացման մոդուլ:
Traffic /Տրաֆիք/ –
ժամանակի միավորի ընթացքում հաղորդվող ինֆորմացիայի ընդհանուր ծավալը, արտահայտված համակարգչային հիշողության չափման միավորներով Բիթ/վրկ, Մբայթ/ ժ և այլն:
Wi-Fi —
(IEEE 802.11a/b/g) — (անգլ. Wireless Fidelity — բառացի թարգմանությամբ`անլար ճշտություն) — “Wi-Fi Alliance”- ի կողմից Wireless LAN սարքավորման վրա IEEE 802.11 (հին անվանումը` WiFi, որն հետագայում համարվեց բավականին բարձրագոչ) չափօրինակների հիման վրա նախագծված չափօրինակ, իսկ ՙ Wi-Fi՚-ը դա “Wi-Fi Alliance”-ի ապրանքանիշն է: Տեխնոլոգիան անվանել են ձայնի վերարտադրման չափօրինակներում օգտագործվող Hi-Fi տերմինի համանմանությամբ: Wireless LAN-ը սկզբում առաջնահերթ տեղակայ վում էր այն տարածքներում, որտեղ հաղորդալարային կապի ստեղծումը կամ անհնարին էր, կամ աննպատակահարմար: Մեր ժամանակներում Wi-Fi-ն օգտագործվում է խոշոր բնակավայրերում համարյա ամենուրեք, քանի որ որոշակի պայմանների առկայության դեպքում տվյալների հաղորդման արագությունն այս ցանցի տիրույթներում կարող է գերազանցել 100 Մբիթ/վրկ ցուցանիշը: Բազմաթիվ ժամանակակից սարքավորումներ (գրպանի համակարգիչներ, սմարթֆոններ, նոութբուքեր, նույնիսկ լուսանկարչական ապարատներ և լուսատպիչներ), որոնք հագեցած են ընդունող և ուղարկող Wi-Fi մոդուլներով, կարող են միանալ տեղական ցանցին ( կամ մի սարքավորումը մյուսին միացնելու շնորհիվ) և համացանց ներթափանցելու հնարավորություն ստանալ Wi-Fi միացման կետի օգնությամբ:
WiMAX-
Դա նշանակում է, որ ապարատում առկա է անլար կապի WiMAX ներկառույց մոդուլը: Տվյալ տեխնոլոգիան իրենից ներկայացնում է Wi-Fi-ին համանման կապ, միայն հարկավոր է հաշվի առնել, որ WiMAX-ն օժտված է բարձր թողունակությամբ և մեծ տիրույթ ընդգրկելու հնարավորությամբ: Երկու չափօրինակները դասակարգվում են որպես չորրորդ սերնդի կապի տեսակ: Գործավարներից յուրաքանչյուրը կարողանում է իրականացնել քաղաքի բնակելի շրջանների գրեթե ամբողջական ծածկումը: Տեխնոլոգիան դիտարկվում է ոչ միայն որպես բջջային կապի բաժանորդներին մեծ տարածությունների վրա անլար համացանցով ապահովելու հնարավորություն, այլև` որպես միջավայր, որի օգնությամբ կարելի է իրականացնել ձայնային հաղորդակցություն, տեսահեռաձայնում, ինչպես նաև այլ ծառայություններ, որոնք տրամադրելու համար անհրաժեշտ է ունենալ համացանց ներթափանցելու բարձր արագություն: Այդպիսի ծառայություններից է, օրինակ, բջջային հեռուստատեսությունը:
Zoom-
( “zoom” (անգլ.) — խոշորացման միջոցով ստացված պատկեր) — հեռախոսի լուսանկարչական խցիկի հնարավորություն, որը մոտեցնում (խոշորացնում) կամ հեռացնում (փոքրացնում) է պատկերը: Ժամանակակից հեռախոսներում կիրառվում է թվային խոշորացումը:
Ալեհավաք /antenna/ —
բջջային հեռախոսի տարր, որի օգնությամբ ընդունվում և ուղարկվում են ազդանշանները: Տեխնիկապես առավելագույնս կատարելագործված են ներքին ալեհավաքները, որոնց շնորհիվ փոքրանում են հեռախոսի չափերը, ընդ որում կապի որակը գործնականում չի վատանում:
Արագ հավաքում —
բաժանորդի հեռախոսահամարի հավաքման եղանակ ստեղնի միանգամյա սեղմումով: Այս ֆունկցիան գործարկելու համար անհրաժեշտ է հրամանացանկի մեջ գրանցել բաժանորդի համարը և նրան համապատասխանող ստեղնը /2-ից մինչև 9-ը/: Այս հնարավորությունն առկա է համարյա բոլոր ժամանակակից մոդելներում և կիրառվում է հաճախ ու հաջողությամբ:
Բազային կայան –
յուրաքանչյուր բջջի սարքավորումների հավաքածու, որն իրականացնում է հեռախոս — ցանց կապը, զբաղվում է զանգերի տեղաբաշխմամբ և աուտենտիֆիկացիայով, այսինքն, ՙճանաչում՚ է բաժանորդին:
Բազմաձայնություն /պոլիֆոնիա/-
մեղեդիներ, կազմված մի քանի բաղկացուցիչներից: Միաժամանակյա վերարտադրման դեպքում ստեղծվում է բնական հնչողության տպավորություն: Հեռախոսի տեխնիկական նկարագրության մեջ սովորաբար նշվում է բազմաձայնության տոնայնությունը: Որքան մեծ է այդ թիվը, այնքան ձայնի վերարտադրումը ավելի լավն է, ծավալային և բնական:
Բջիջ –
մեկ բազային կայանի ծածկած մակերես: Տարբեր ստանդարտներ ունեն բջջի տարբեր մակերեսներ և բաժանորդների տարբեր թիվ նրանում:
Երկմիջուկանի պրոցեսոր—
Դա նշանակում է, որ սմարթֆոնում տեղակայված է երկու միջուկ ունեցող պրոցեսոր: Սարքավորման մեջ մի քանի պրոցեսորների առկայությունը նշանակալիորեն ուժեղացնում է պրոցեսորի աշխատանքի արդյունավետությունը` միայն մեկ միջուկ ունեցող պրոցեսորի հետ համեմատած: Այս իրողությունը հատկապես աչքի է զարնում բազմախնդիր ռեժիմներում աշխատելու ընթացքում:
Զանգի վերահասցեավորում —
ֆունկցիա, որի օգնությամբ հնարավոր է ստացվող զանգերը վերաուղարկել ձեր նշած հեռախոսահամարին, ինչպես նաև` ձեր ձայնային փոստի ծառայությանը: Վերահասցեավորումը կարող է լինել անվերապահ /բոլոր զանգերը/ կամ պայմանական /եթե բաժանորդը զբաղված է, չի պատասխանում կամ անհասանելի է/: Պետք է նշել, որ ծառայությունն այնքան էլ գործածական չէ:
Էկրանի թույլատրելիություն –
հեռախոսի ցուցասարքի /display/ կետերի /pixel/ քանակը: Որքան մեծ է այն, և որքան փոքր են հենց կետերը, այնքան հստակ է պատկերը:
Թվային կապ –
հեռախոսային ցանցի միջոցով խոսքի հաղորդման եղանակ: Խոսքը տրոհվում է տարրական մասնիկների, որոնք ներկայացվում են ՙ0՚-ների և ՙ1՚-երի հաջորդականության տեսքով, իսկ դրանք հնարավոր է հաղորդել, հետո հեռախոսագծի մյուս ծայրում փոխարկել ձայնի: Բջջային թվային հեռախոսակապի հիմնական առավելություններից մեկն այն է, որ միևնույն շրջանում և նույն հաճախականությամբ կարող են աշխատել մի քանի հեռախոս:
Թրթռականչ /vibracall/ —
ստացվող զանգի կամ հաղորդագրության մասին ծանուցման եղանակ: Հեռախոսն սկսում է թրթռալ: Կանչի արագությունն ու ուժգնությունն առանձնահատուկ է հեռախոսի յուրաքանչյուր մոդելի համար: Թրթռականչն աշխատում է թե ինքնուրույն, թե ձայնային ազդանշանի հետ:
Կողմնացույց—
Դա նշանակում է, որ հեռախոսում ներկառուցված է թվային կողմնացույց: Մագնիսական կողմնացույցը ցույց է տալիս Երկրագնդի Հյուսիսային բևեռը: Հեռախոսում կողմնացույցը կիրառվում է գլխավորապես նավիգացիոն ծրագրերում` տեղանքում կողմնորոշվելու համար: Բացի այդ, այն կարող է օգտագործվել նաև ուրիշ հավելվածների կողմից ամենատարμեր նպատակներով:
Ստեղնաշարի արգելափակում —
հնարավորություն, որի շնորհիվ ստեղնաշարը զերծ է մնում պատահական սեղմումներից: Եվ հետևաբար կխուսափեք ինչ-որ մեկին յոթ անգամ զանգած և մեկ ուրիշին չորս հաղորդագրություն /ընդ որում` դատարկ/ ուղարկած լինելու անակնկալից: Գոյություն ունի արգելափակման երկու ռեժիմ`ավտոմատ /միանում է որոշակի ընտրված ժամանակահատվածից հետո/ և ձեր կողմից կատարվող: Այն առկա է բջջային հեռախոսների բոլոր մոդելներում: Այս ֆունկցիան, անշուշտ, չի կարելի ավելորդ համարել: