«ԴիջիԹեք Էքսպո 2013». SOS Systems-ը և ԱԻՆ-ը բջջային հավելված են ներկայացրել [տեսանյութ]

SOS Systems-ը Արտակարգ Իրավիճակների Նախարարության հետ համատեղ «ԴիջիԹեք Էքսպո 2013»-ին ներկայացրել էին բջջային հավելված և թևնոց:

http://www.mwnews.am/NewsImages/3778/mwNews3778_0.jpg

Ներբեռնելով հավելվածը և լրացնելով ձեր անձնական տվյալները՝ դուք դառնում եք SOS Systems-ի օգտատեր:

Հավելվածը թույլ է տալիս բջջային հեռախոսի էկրանին մեկ հպումով վտանգի, աղետի ազդանշան ուղարկել ԱԻՆ: Այս համակարգը թույլ է տալիս ավելի օպերատիվ գործելու, քանզի կոճակի մեկ սեղմումով ԱԻՆ-ում, GPS համակարգի շնորհիվ, տեղեկանում են  ձեր գտնվելու վայրի և անձնական տվյալների մասին:

Նաև գործում է վտանգի, աղետների մասին տեղեկություն հաղորդելու հետադարձ համակարգը: Ձեր գտնվելու վայրում վտանգի դեպքում ԱԻՆ-ը ձեզ հաղորդագրություն է ուղարկում (օր.՝ “Շենքում գազի արտահոսք կա, խնդրում եմ լքեք տարածքը”):

Տաղավարում նաև ցուցադրված էր ապարանջան, որը նախատեսված է տարեցների, երեխաների և սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Այն նույն սկզբունքով է աշխատում, ինչ բջջային հավելվածը:

Հավելվածը առայժմ առկա է միայն Անդրոիդ ՕՀ-ի օգտատերերի համար:

Close
Close