Հարգելի այցելու,

Դուք գտնվում եք այնպիսի կայքում, որի նպատակն է ձեզ տեղեկացված պահել ժամանակակից մարդու համար միանգամայն կարևոր այն թեմաներից, որոնք առնչվում են բջջային կապին և տեխնոլոգիաներին:

Առաջին բջջային հեռախոսները շուկայում հայտնվել են դեռևս 1983 թվականին, և այդ պահից սկսած բջջային տեխնոլոգիաների բնագավառը զարգանում է իսկապես հախուռն թափով: Դյուրակիր սարքավորումներ և բջջային հեռախոսներ արտադրողները ամեն օր շուկա են հանում նորույթներ, իսկ բջջային տեխնոլոգիաները մշտապես կատարելագործվում են: Ժամանակակից բջջային հեռախոսը միայն հաղորդակցություն ապահովելու նպատակով ստեղծված սարքավորում չէ: Դա գործնականում ամբողջ աշխարհ է` սարքավորումների բազմազանություն, որոնք միավորված են մեկ ապարատում, որը հարմարավետորեն տեղավորում է ձեռքի ափի մեջ: Ժամանակակից հեռախոսի օգնությամբ կարելի է ուղարկել հաղորդագրություններ, ստանալ լավ լուսանկարներ, ունկնդրել երաժշտություն, դիտել կինոնկարներ, ընթերցել էլեկտրոնային գրքեր, խաղալ խաղեր, աշխատել համացանցում: Հեռախոսների մոդելները և նրանց ֆունկցիաներն այնքան բազմազան են, որ օգտագործողը դժվարությամբ է կողմնորոշվում հնարավորությունների նման տեղատարափի ժամանակ:

Բջջային հեռախոսների և դյուրակիր սարքավորումների բնագավառի նորությունները, որոնք մենք ձեզ կներկայացնենք մեր կայքում, կաջակցեն, որպեսզի դուք հեշտությամբ գլուխ հանեք տեղեկատվական այն իրարանցումից, որը կանոնավոր կերպով թափվում է ժամանակակից մարդու վրա:

Բջջային կապից օգտվողների թիվը անշեղորեն ավելանում է, և այսօր արդեն այն հասել է միլիարդի: Գործարարներ, գրասենյակային աշխատողներ, տնային տնտեսուհիներ, ծնողներ, երեխաներ, սիրահարներ` դժվար է պատկերացնել բնակչության որևէ շերտ, որը չօգտվի բջջային կապից և չհետաքրքվի այս ոլորտին վերաբերող նորություններով:

Դուք պատրաստվու՞մ եք փոխել ձեր բջջային հեռախոսը: Ցանկանու՞մ եք ձեր երեխայի համար ձեռք բերել բջջային հեռախոս, որպեսզի ավելի քիչ հուզվեք նրա պատճառով: Որոշե՞լ եք ձեր ընկերուհուն կամ ընկերոջը նվիրել հեռախոս կամ որևէ աքսեսուար: Նախքան խանութ գնալը կամ համացանցում պատվիրելը, այցելեք մեր կայք և ծանոթացեք շուկայում վերջին ժամանակներում հայտնված` նոր թողարկված հեռախոսների մոդելների հետ:

Մենք ջանացել ենք մեր կայքում հավաքել բջջային կապի և դյուրակիր սարքավորումների ոլորտին առնչվող վերջին նորությունները, որպեսզի դուք ստիպված չլինեք դրանք փնտրել ամենաբազմազան թեմաներով հագեցած լրատվական կայքերի նորությունների շարքում:

Այցելեք մեր կայք, և դուք միշտ տեղյակ կլինեք բջջային աշխարհի բոլոր իրադարձություններից, ընդ որում այդ նպատակով ծախսելով նվազագույն ժամանակ: